2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար սահմանվել է պետական նպաստի նոր տեսակ .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված «ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2020 թվականիմարտի 12-ի N 284-Ն որոշմանմեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծը։ Նախագծով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար դրամական աջակցություն նշանակելու ու վճարելու շարունակականությունն ապահովելու նպատակով «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանվել է պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի տեսակը՝ որպես պետական նպաստի տեսակ ընդունված լինելու հանգամանքով։ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված են այն պետական բյուջեից վճարվող այն պարբերական սոցիալական բնույթի վճարատեսակները, որոնց գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածով սահմանված սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով: Ըստ այդմ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելն ու վճարելն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարների ցանկում ավելացնել երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարը: Առկա խնդիրը Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդու
նել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Կարգավորմանառարկան Նախագծով առաջարկվում է՝ «Պետական նպաստների մասին» օրենքով երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստն ավելացնել սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարող գումարների ցանկում: Իրավականակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի կարգավորվի «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված` երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարի վճարումը սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով: Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից: Ֆինանսական ազդեցությունը Նախագծի ընդունմամբ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում եկամուտների նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից,- տեղեկացնում է Iravaban.net-ը։