Քննարկվել են Հայաստանում բազմօրյա խճուղային հեծանվավազքի միջազգային մրցաշարի անցկացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ջիրո դ’Իտալիա բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի գործադիր տնօրեն Միշել Նապոլիին գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը։ Կողմերը քննարկել են Հայաստանում բազմօրյա խճուղային հեծանվավազքի միջազգային մրցաշարի անցկացման հնարավորությունները և համագործակցության ձևաչափերը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հեծանվային սպորտի զարգացման ուղղությամբ պետության իրականացրած քայլերը՝ ընդգծելով նմանօրինակ մրցաշարերի միջոցով երկրի

Քննարկվել են Հայաստանում բազմօրյա խճուղային հեծանվավազքի միջ...

միջազգային ճանաչելիության բարձրացման, զբոսաշրջության և տնտեսական ակտիվության խթանման կարևորությունը: Այցի շրջանակում Միշել Նապոլին ծանոթացել է Հայաստանի մի շարք ենթակառուցվածքների՝ դրանք դիտարկելով որպես հնարավոր երթուղիներ: Նրա խոսքով՝ բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարերը հայտնի են իրենց բարդ երթուղիներով, գեղատեսիլ, սակայն դժվարանցանելի ճանապարհներով, որոնք հաճախ ներառում են նաև լեռնային հատվածներ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում, հաշվի առնելով բնակլիմայական պայմանները, լեռնային ռելիեֆը և տեսարժան բնապատկերները, առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները բարձր մակարդակի խճուղային հեծանվավազքի միջազգային մրցաշարերի կազմակերպման համար։

Քննարկվել են Հայաստանում բազմօրյա խճուղային հեծանվավազքի միջ...



ԼՐԱՀՈՍ