Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայության շարժակազմը համալրվել է նոր շտապօգնության ավտոմեքենաներով
Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն սեփական միջոցներով՝ լիզինգի մեխանիզմով ձեռք է բերել 7 նոր, ժամանակակից և գերհագեցած «Mercedes-Benz» մակնիշի շտապօգնության ավտոմեքենա, որից 6-ը՝ գծային, 1-ը՝ ռեանիմոբիլ (վերակենդանացման ավտոմեքենա): Նոր ավտոմեքենաները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչը շտապբուժօգնության անձնակազմին հնարավորություն է տալիս առավել արագ ու արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին՝ բարձրացնելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։ Քաղաքացիներին արագ և որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում իրականացվել են նաև մի շարք համակարգային բարեփոխումներ։ Ձեռքբերված կապի միջոցների շնորհիվ 1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ հնարավորություն է տալիս ուշացումով կամ անպատասխան զանգեր չունենալ։ Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթ
իկները լրացվում են էլեկտրոնային եղանակով, ինչը բավականին հեշտացնում է աշխատանքը: Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունն սկսել է շահութաբեր աշխատել, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել պարկը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները: Բարձրացվել են աշխատավարձերը (8–18%), թարմացվել են անձնակազմի համազգեստները, տեղադրվել են տեսախցիկներ և արդիականացվել են ենթակայանների գույքն ու տեխնիկական պայմանները։