Առցանց դասընթաց՝ ֆրանսերենի ուսուցիչների համար

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Ժնևի համալսարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ներածություն ֆրանկոֆոն տեսանկյունից» խորագրով դասընթացը (MOOC): Դասընթացն առցանց է և անվճար բոլոր մասնակիցների համար. այն նպատակ ունի աջակցել ֆրանսերենի ուսուցիչներին ամբողջ աշխարհում: Դասընթացն առաջարկում է համապարփակ, ներառական ուսուցում ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման (FLE/S) վերաբերյալ գիտելիքների զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ խրախուսելով քննադատական մտածողությունը: Ծրագրի ավարտին դասընթացի մասնակիցներին կտրվի ավարտական վկայական: Ծրագ

իրը կազմված է հինգ մոդուլներից՝ https://tinyurl.com/yc5fztu8: Գրանցվելու և առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել https://tinyurl.com/5n8dtxmh կայք:



ԼՐԱՀՈՍ