ՖԻՆՔԱ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքներին (WEPs) .banks.am

ՖԻՆՔԱ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի «Կանանց իրավազորեցման սկզբունքներին» (WEPs), ինչը կնպաստի բիզնեսում եւ աշխատավայրում խթանել կանանց հզորացմանը, գենդերային հավասար պայմանների ստեղծմանն ու խտրականության բացառմանը:-ը: «ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներին» միանալը մեզ համար պարզապես խորհրդանշական քայլ չէ։ Սա մեր արժեքների շարունակությունն է՝ արժեքներ, որոնք մենք ներդրել ենք 26 տարվա ընթացքում Հայաստանում։ Սկզբից ի վեր մեր առաքելությունն է եղել մարդկանց հզորացնելը ֆինանսական ներառման միջոցով։ Կանայք միշտ եղել են մեր տասնյակ տարիների գործունեության սրտում։ Այսօր կարող ենք հպարտությամբ ասել, որ մեր հաճախորդների մոտ 40%-ը կանայք են։ Նրանք մեր ծառայություններն օգտագործել են իրենց բիզնեսը սկսելու, ընտանիքին աջակցելու եւ համայնքներին նպաստելու համար։ Բայց մեր նվիրվածությունը չի սահմանափակվում միայն մեր հաճախորդներով։ Մեր թիմի 60%-ը կանայք են, այդ թվում՝ բազմաթիվ ղեկավար պաշտոններում։ Մենք ոչ միայն խոսում ենք գենդերային հավասարության մասին, այլ իրականացնում ենք այն՝ մեր ամենօրյա աշխատանքում»,- ստորագրման արարողության ժամանակ նշել է ՖԻՆՔԱ Հայաստանի գործադիր տնօրեն Սթիվեն Հասը: ՖԻՆՔԱ Հայաստանի մարքեթինգի վարչության ղեկավար Իրենա Բալայանի խոսքով՝ ուսումնասիրելով, թե ինչ մարտահրավերների են բախվում կին ձեռներեցները, իրենք մշակել ենք «Կանայք Բիզնեսում» հատուկ վարկատեսակը, որն աջակցում է ձեռներեց կանանց՝ առաջ տանել իրենց բիզնես գործունեությունը:«Ամեն տարի Կանանց միամսյակի շրջանակում իրականացնում ենք տարբեր նախաձեռնություններ՝ ամբողջ Հայաստանի կանանց հասանելի դառնալու համար, անկախ նրանից՝ ՖԻՆՔԱ-ի հաճախորդ են, թե ոչ։ Մեր հատուկ նախագծերը ներառում են կրթություն գյուղատնտեսության եւ բիզնեսի զարգացման ոլորտում, բրենդինգի ու մարքեթինգի աջակցություն եւ այլն։Մեր ֆինանսական գրագիտության ծրագրերը տարեկան հասնում են շուրջ 1000 մարդու, որոնցից ավելի քան կեսը կանայք են։ Սա այն ուղին է, որով մենք նպաստում ենք կանանց վստահության եւ կարողությունների աճին: ՖԻՆՔԱ-ի միանալը «Կանանց հզորացման սկզբունքներին» լիովին համընկնում է մեր արժեքներին։ Սա մեզ հնարավորություն է տալիս համագործակցելու, սովորելու, փորձ փոխանակելու ու նաեւ պատասխանատվություն ստանձնելու ավելի բարձր չափանիշների համար։ Այս համագործակցությունը ՄԱԿ-ի Կանանց կառույցի հետ կարեւոր քայլ է դեպի ավելի հավասար, ներառական եւ հզոր ապագա՝ Հայաստանի բոլոր կանանց համար»,- ասել է Իրենա Բալայանը։ ՄԱԿ–ի կանանց հարցերով կազմակերպության հայաստանյան գրասենյակի կանանց տնտեսական հզորացման ծրագրի ղեկավար Օլգա Ազատյանի խոսքով՝ այս սկզբունքները գործիքների մի ամբողջություն է, որը թույլ է տալիս բիզնեսներին կիրառել դրանք իրենց աշխատանքի ընթացքու

ՖԻՆՔԱ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքների...

մ. «Օրինակ՝ կազմակերպություններ կան, որ արդեն միացել են այս սկզբունքներին եւ ստեղծել են կրծքով կերակրման սենյակներ։ Այսինքն՝ մայրիկներն այլեւս աշխատանքից դուրս չեն գալիս վազում գնում կերակրում երեխաներին, այլ երեխային բերում են այդտեղ, կանայք կերակրում են եւ ավելի հանգիստ են շարունակում իրենց աշխատանքը։ Մի քանի բիզնեսների հետ նաեւ քննարկում ենք տեղերում մանկապարտեզներ ստեղծելու հարցը, որ աշխատող կանայք հանգիստ լինեն՝ երեխաների հետ գան աշխատանքի եւ նրանց հետ էլ գնան։ Սրանով ուզում ենք, որ բիզնեսներն իրենց մատակարարման շղթաներում եւս կանանց հատ ավելի շատ աշխատեն»: Օլգա Ազատյանը նշել է, որ ստորագրումից հետո արդեն բիզնեսների հետ կառուցում են իրենց գենդերային հավասարության զարգացման օրակարգը. «Նույնն անելու ենք նաեւ ՖԻՆՔԱ Հայաստանի հետ։ Առաջիկա ամիսներին պետք է ծրագիր կառուցենք, որպեսզի հասկանանք իրենք ինչ փոփոխություններ են պատրաստ անել կազմակերպության ներսում։ Չնայած արդեն ահագին փոփոխություններ արվել եւ դա էլ մեծ նախադրյալ է, որ հաջողություններ ենք ունենալու ՖԻՆՔԱ Հայաստանի հետ»։Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Իրինա Չոբանյանն էլ ասել է, որ իրենք եւս մեծ պատասխանատվությամբ են մոտենում գենդերային հավասարության խթանմանը եւ կանանց դերակատարության բարձրացմանը ֆինանսական հատվածում։ «Մենք դեռեւս 2019թ.-ից միացել ենք ՄԱԿ-ի «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» (Ring the Bell for Gender Equality) գլոբալ նախաձեռնությանը՝ կանգնելով աշխարհի առաջատար բորսաների կողքին: 2020թ․-ին մենք մեկ քայլ առաջ գնացինք՝ պաշտոնապես միանալով ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքներին (Women’s Empowerment Principles-WEPs)՝ այդ կերպ ամրապնդելով մեր հանձնառությունը հավասար հնարավորությունների ստեղծման հարցում։ Հպարտ ենք ներկայացնելու նաեւ մեր ներբորսայական վիճակագրությունը, որը խոսում է մեր արժեքների ու ռազմավարական մոտեցման մասին՝ մեր աշխատակազմի ավելի քան 60%-ը կանայք են, ղեկավար պաշտոններում կանայք կազմում են ավելի քան 50%-ը»,- նշել է Իրինա Չոբանյանը։  Նա հավելել է, որ AMX-ը հատկապես կարեւոր է համարում այն փաստը, որ բորսայի հետ համագործակցող թրեյդերների, ֆինանսական խորհրդատուների եւ գործընկեր ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների զգալի մասը եւս կանայք են. «Սա վկայում է, որ ֆինանսական ոլորտում ընթանում են էական վերափոխումներ, որոնք ապահովում են կանանց ներգրավվածության եւ ազդեցության աճ մի ոլորտում, որտեղ երկար տարիներ գերակշռել են տղամարդիկ։ Ուրախ ենք տեսնել աճ այն ընկերությունների շարքում, որոնք միացել են ՄԱԿ–ի Կանանց հզորացման սկզբունքներին եւ, մասնավորապես, շնորհավորում ենք ՖԻՆՔԱ Հայաստանին այս կարեւոր քայլը ձեռնարկելու համար»։Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

ՖԻՆՔԱ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքների...



ԼՐԱՀՈՍ