Ultima Yandex Go. Երբ ուղղաթիռն օգնում է խնայել կարեւորագույն ռեսուրսը՝ ժամանակը .banks.am

Այսօրվա աշխարհում ժամանակի ճիշտ կառավարումը մրցակցային առավելություն է: Այն հաճախ ավելի թանկ է, քան՝ բուն գումարը: Սա առավել արդիական է մարդկանց դեպքում, որոնց աշխատանքը կապված է որոշումների արագ կայացման, երկրով մեկ գործնական հանդիպումների հետ, երբ յուրաքանչյուր ուշացում կարող է հանգեցնել կորստի, իսկ հարմարավետությունն ու արագությունն այլեւս ճոխություն չեն, այլ՝ աշխատանքի արդյունավետ գործիք: -ը փորձարկել է Ultima-ի երթուղիներից մեկը, ծանոթացել առաջարկվող պայմաններին ու պարզել՝ երբ եւ ինչպես է հնարավոր պատվիրել ուղղաթիռ: Ժամանակը՝ կարեւորագույն ռեսուրսՈւղղաթիռի շարժիչը միացված է, մենք՝ ամրակապված եւ ականջակալներով: Օդաչու Խաչատուր Մարգարյանը ողջունում է բոլորիս ու մաղթում հաճելի թռիչք: Նա աշխատում է Armenian Helicopters ընկերությունում, որի հետ գործընկերությամբ էլ իրականացվում է Ultima Yandex Go պրեմիում ծառայությունը:  «Հայաստանի պայմաններում ուղղաթիռը գրեթե կատարյալ փոխադրամիջոց է», - ասում է օդաչուն: Հատկապես լեռնային ռելիեֆով երկրներում ճանապարհները հաճախ ոլորաններ են ունենում, ինչը բարդացնում է ընթացքն ու պահանջում առավել շատ ժամանակ: Բացի այդ, ցանկացած ճանապարհ ինչ-որ տեղ ավարտվում է, իսկ երկինքն անսահման է:  «Պատկերացրեք՝ դուք գործարար եք ու կարեւոր աշխատանքային հանդիպում ունեք Երեւանից ամենից հեռու գտնվող կետերից մեկում՝ Մեղրիում: Մենք պատրաստ ենք ձեզ տեղ հասցնել ընդամենը 1 ժամ 10 րոպեում, կախված եղանակից՝ այս ժամանակը կարող է աննշան փոփոխվել: Մեքենայով գնալու պարագայում նույն ժամանակահատվածում Եղեգնաձոր էլ չեք հասնի, իսկ եթե մայրաքաղաքից շարժվեք խցանումների ժամին, չի բացառվում, որ Երեւանից էլ դուրս եկած չլինեք», - ժպտում է Խաչատուր Մարգարյանը:  Ճիշտ է, նման ճանապարհորդությունն էժաններից չէ, բայց շատերի համար իրենց ժամանակն այսօր շատ ավելի թանկ է, քան՝ բուն գումարը: Բացի այդ, ուղղաթիռը հնարավորություն է տալիս գործնական հանդիպման հասնել ոչ թե ճանապարհներից հոգնած ու նյարդային, այլ՝ Հայաստանի բնությունը թռչնի թռիչքից վայելելով: «Ձեզ սպասում է ուղղաթիռ» Ultima ծառայության գործարկմամբ Yandex Go հավելվածում ուղղաթիռ պատվիրելն այսօր տեխնիկապես նույնքան հեշտ է, որքան՝ մեքենա: Հասանելի է ուղղաթիռով թռիչքի երկու սակագին՝ Copter եւ Sky Tour:  Առաջինի դեպքում թռիչքը կատարվում է անհատական երթուղով՝ ձեզ հասցնելով նախանշված A կետից B կետ Հայաստանի սահմաններում: Իսկ Sky Tour սակագինն առաջարկում է ֆիքսված զբոսաշրջային երթուղիներ դեպի Գառնու կիրճ, Ազատի ջրամբար, Դիլիջան, Սեւան եւ այլ ուղղություններ:  Copter սակագնով թռիչքի արժեքը հաշվարկվում է ըստ հեռավորության, Sky Tour-ի ուղղություններն ունեն սահմանված սակագին:  Ուղղաթիռի պատվերն անհրաժեշտ է գրանցել թռիչքից նվազագույնը 2 ժամ, առավելագույնը՝ մեկ ամիս առաջ։ Վճարումը կատարվում է նախապես՝ Yandex Go հավելվածին կցված բանկային քարտով: Պատվերը գրանցելուց հետո ձեզ հետ կկապվեն ու կհաստատեն՝ ուղղաթիռը սպասում է:  Ultima ծառայության թռիչքներն իրականացվում են բացառապես ցերեկային ժամերին՝ բարենպաստ եղանակի դեպքում: Բոլոր ուղեւորները նախապես անցնում են հրահանգավորում, կշռվում, ինչպես նաեւ ստուգվում են փաստաթղթերը: Ուղղաթիռում միաժամանակ կարող է գտնվել մինչեւ հինգ ուղեւոր, որոնց ընդհանուր քաշը՝ ներառյալ ուղեբեռը, չպետք է գերազանցի 410 կգ-ն։Թռիչքները թույլատրելի են նաեւ ցանկացած տարիքի երեխաների համար, քանի որ ուղ

Ultima Yandex Go. Երբ ուղղաթիռն օգնում է խնայել կարեւորագույ...

ղաթիռներում կա մանկական նստատեղ: Ձեզ հետ կարող եք վերցնել նաեւ սիրելի կենդանիներին, միայն թե՝ հատուկ վանդակով: Աշնանային Դիլիջանն ու ձմեռային Սյունիքի տպավորիչ տեսարանները«Ուղղաթիռը հիանալի տարբերակ է նաեւ զբոսաշրջիկների համար, որոնք ունեն հնարավորություն եւ ցանկանում են առավել շատ ժամանակ անցկացնել Հայաստանի գեղեցիկ անկյուններում, ոչ թե՝ ճանապարհներին», - ասում է օդաչու Խաչատուր Մարգարյանն ու պատմում մեր ներքեւում երեւացող Ազատի ջրամբարի նշանակության մասին. «Քիչ հետո ձախ կողմում կերեւա Քարերի սիմֆոնիան եւ Գառնու տաճարն, իսկ աջից այժմ Երանոս լեռն է, նայեք՝ կարծես ուղտի սապատ լինի»: Խաչատուր Մարգարյանն ասում է՝ օդաչուները պատրաստված են նաեւ որպես զբոսաշրջային ուղեկցորդներ, տեղեկացված են բոլոր ուղղությունների բնության ու այլ հուշարձանների մասին եւ կարող են պատմել ու պատասխանել ուղեւորների հարցերին մի քանի լեզվով:   Ultima Yandex Go-ի Sky Tour-ը կարող է հիանալի նվեր լինել ձեր սիրելիների, հարազատների կամ արտերկրից եկած հյուրերի համար, որոնց ցանկանում եք ցույց տալ Հայաստանը բոլորովին այլ դիտանկյունից. «Երթուղիներից յուրաքանչյուրը շատ գեղեցիկ է: Գաղտնիք բացեմ՝ նույն երթուղով տասնյակ անգամ թռչելիս հետո նույնիսկ, միշտ բացահայտելու, նկատելու նոր բան կա:  Ընդ որում, նույն ուղղությունը տարվա տարբեր եղանակներին բացվում է նոր գրավչությամբ: Օրինակ՝ աշնանը Դիլիջանն է աննկարագրելի, իսկ ձմռանը Սյունիքում են շատ տպավորիչ տեսարաններ»:  Անվտանգությունն՝ առաջին տեղում Օդաչու Մարգարյանն ասում է՝ ուղղաթիռներն առհասարակ, իսկ Ultima Yandex Go ծառայության համար շահագործվող ուղղաթիռները մասնավորապես շատ անվտանգ են.  «Դրանք պարբերաբար անցնում են մանրակրկիտ տեխսպասարկում, իսկ բոլոր օդաչուներն ունեն բարձր պատրաստվածություն եւ պարբերաբար վերապատրաստվում են: Վարժասարքերի վրա մենք ավտոմատացման աստիճանի ենք հասցնում գործողությունները հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում: Անվտանգությունն իսկապես առաջին տեղում է»:  Նա հիշեցնում է՝ ավտոտրանսպորտի դեպքում պատահարների հավանականությունը տասնյակ անգամ ավելի շատ է, քան՝ օդային տրանսպորտի դեպքում: Մինչ այդ, ուղղաթիռն արդեն պատրաստվում է փափուկ վայրէջքի: Մեր դիմաց Արարատն է, ցավոք, ոչ այնքան պարզ տեսանելի:  «Եղանակին չես հրամայի», - կատակում ենք ու հույս հայտնում, որ մյուսների «բախտն» ավելի կբերի ու թե՛ Արարատը, թե՛ մյուս տեսարանները կբացվեն իրենց ողջ վեհությամբ:   Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի 

Ultima Yandex Go. Երբ ուղղաթիռն օգնում է խնայել կարեւորագույ...



ԼՐԱՀՈՍ