Գործարկվել է Հայէկոնոմբանկի ֆունկցիոնալ նոր կայքը .banks.am

Հայէկոնոմբանկը գործարկել է իր նոր պաշտոնական կայքը՝ նորագույն լուծումներով եւ հաճախորդների համար ավելի հարմար ու ֆունկցիոնալ հնարավորություններով։ յուրաքանչյուր էջ եւ գործիք ստեղծվել է պարզության, հարմարության եւ անվտանգության պահպանման սկզբունքների հիման վրա։Բանկի նոր կայքն առանձնանում է ժամանակակից, նորաոճ դիզայնով, կառուցվածքի եւ բովանդակության հստակությամբ, ինչպես նաեւ հեռավար սպասարկման գործիքակազմով։ Այն պարզապես տեխնիկական թարմացում չէ, այլ՝ միջազգային լավագույն փորձի հիման վր
ա ստեղծված թվային հաղորդակցման հարթակ, որտեղ բացի օգտակար տեղեկատվություն ստանալուց, հնարավոր է ներկայացնել վարկային հայտ, պատվիրել վճարային քարտ եւ օգտվել մի շարք այլ առցանց ծառայություններից։ «Երկարատեւ ստեղծագործ աշխատանքի արդյունքում ստեղծված նոր թվային տունն էլ ավելի հասանելի է դարձնելու Հայէկոնոմբանկի կողմից առաջարկվող ծառայությունները, քանի որ առավելագույն չափով հաշվի են առնվել հաճախորդների տարբեր խմբերի կարիքներն ու սպասումները։Հայէկոնոմբանկը շարունակում է ներդնել նորագույն թվային լուծումներ՝ բանկային ծառայությունների որակը եւ հաճախորդների փորձառությունը շարունակաբար բարելավելու նպատակով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։