300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին հատկացված պետական միջոցները 9,6 մլրդ դրամով ավելացնելու որոշումը: Ըստ հիմնավորման` ծրագրի ֆինանսավորումն ավելացվում է՝ հաշվի առնելով, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվա
կանն է, և 2025-2026 թթ.-ին աշխատանքներն իրականացվում են լայն ծավալով` ընդգրկելով ավելի շատ հաստատություններ: Միաժամանակ, կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող հաստատությունների ցանկերը պարբերաբար համալրվում են, ինչպես նաև մեկնարկում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ։ Ծրագրի շրջանակում կառուցվող և հիմնանորոգվող բոլոր հաստատությունները շինարարության ավարտից հետո շահագործման են հանձնվում ամբողջությամբ նոր գույքով համալրվելուց հետ
ո։ Ըստ այդմ` հաստատված որոշմամբ՝ 2025 թվականի պետական բյուջեի ազատ մնացորդի հաշվին ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվող 9.6 մլրդ դրամը կբաշխվի հետևյալ ուղղություններով․