IDBank. Ինչպե՞ս պաշտպանել բանկային քարտի տվյալները .banks.am

IDBank-ը եւ Իդրամը պատրաստել են համատեղ հոդված, թե ինչ տարբերակներով են կորզում զեղծարարները բանկային քարտի տվյալները:Այսպես՝ զեղծարարները ինչ-որ կերպ մարդկանց համոզում են գրել բանկային քարտի տվյալները տարբեր աղբյուրներում։ Ամենատարածված ձեւերից մեկը առք ու վաճառքի առցանց գործընթացներն են, երբ մարդը առցանց հարթակներում վաճառքի է դնում որեւէ իր, զեղծարարների ներդրած ռոբոտացված համակարգերը անմիջապես կապվում են հայտարարության հեղինակի հետ։ Նրանք հորինում են պատմություն, որ ապրում են այլ երկրում եւ երկու ամսից են վերադառնալու, մինչ այդ ցանկանում են ապրանքի համար կանխավճար թողնել կամ տեսնում են, որ Երեւանում եք, ներկայանում են որպես, օրինակ, կապանցի եւ խնդրում են առաքումով ուղարկել ապրանքը՝ ձեզ ներկայացնելով ինչ-որ վճարային համակարգի կամ առաքման ծառայության նմանեցված կեղծ էջ։ Ինչի՞ն ուշադրություն դարձնելԵթե ասում են, որ X ընկերության առաքումն է, անպայման ստուգեք այդ ընկերության իրական հասցեն, համեմատեք ձեր ստացած կայքի հետ, եւ եթե որեւէ բան տարբերվի, նշանակում է՝ գործ ունեք զեղծարարների հետ․ ոչ մի դեպքում չլրացնեք ձեր տվյալները։ Երբ դուք ապրանք եք վաճառում, ձեզ գումար փոխանցելու համար բավական է միայն տրամադրել քարտի 16-նիշանոց կոդը, այն էլ՝ միայն տեքստային տարբերակով։ Կարիք չկա նկարել քարտը, առավել եւս՝ տրամադրել քարտի CVV կոդը։ Եթե խնդրում են այդ տվյալները, անմիջապես դադարեցրեք խոսակցությունը․ նրանք հաստատ զեղծարարներ են։ Զեղծարարները, իհարկե, հնարավոր բոլոր տարբերակներով փորձում են ձեզ համոզել տրամադրել անձնական տվյալ
ները։ Նրանք հաճախ ուղարկում են կեղծ հղումներ՝ նշելով, որ առաքանի ունեք ստանալու, սակայն մի շատ փոքր գումար պետք է ավելացնեք։ Այս պարագայում կրկին պետք է ստուգել «առաքումը կազմակերպող» ընկերության իրական կայքի հասցեն ու բոլոր մանրամասները։ Եվ, իհարկե, եթե դուք առաքանի չեք սպասում որեւէ տեղից, ընդհանրապես կարիք չկա բացելու հղումը։ IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: