🎥 Քաղաքային ծառայությունների հասանելիություն՝ երևանցիների համար

Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված նորարարական համակարգերը երևանցիների համար նախատեսված քաղաքային ծառայությունները դարձնում են առավել մատչելի, արդյունավետ և ժամանակակից: Առաջիկայում կներդրվի «YES» ծառայությունների միասնական հարթակ, որն ավելի կնպաստի քաղաքային ծառայությունների թվայնացմանն ու որակի բարելավմանը: