Արմեն Գրիգորյան․ Տնտեսագիտական համալսարանում դիմորդների թիվն աճել է 19%-ով .banks.am

Մայիսի 10-ին ավարտվել է 2025-2026 ուսումնական տարվա՝ ՀՀ բարձրագույն  ուսումնական հաստատությունների առկա բակալավրի կրթական ծրագրով բուհ-մասնագիտություն հայտագրման 1-ին փուլը։-ը զրուցել է ՀՊՏՀ ռեկտոր, տ.գ.թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանի հետ։- Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՊՏՀ այս տարվա ընդունելության հայտագրման արդյունքները։- 2025-2026 ուսումնական տարվա առկա բակալավրի կրթական ծրագրով ընդունելության արդյունքները համալսարանի համար այս տարի ևս գոհացուցիչ և հուսադրող են։ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 11 մասնագիտություններով ՀՊՏՀ-ին հատկացված 1210 կրթական տեղերին դիմել է 2290 դիմորդ, 199 դիմորդ էլ՝ համալսարանի Գյումրու մասնաճյուղ, որին 4 մասնագիտություններով հատկացված է 135 կրթական տեղ։ Պետք է նշել, որ այս տարի ևս պահպանվել է հայտագրման փուլում մեր համալսարանին նախապատվություն տվող դիմորդների առաջանցիկ աճի տեմպը՝ կրկին 2 անգամ գերազանցելով ՀՀ բոլոր բուհերի դիմորդների թվի՝ նախորդ տարվա համեմատ աճի միջինի տեմպը։ Օրինակ, 2023-ին ՀՀ բոլոր բուհերի դիմորդների թիվն աճել էր շուրջ 6%-ով, իսկ ՀՊՏՀ-ինը՝ 13%-ով, 2024-ին աճը համապատասխանաբար կազմել էր 7% և 15%: Այս տարի ՀՀ բոլոր բուհերի դիմորդների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է շուրջ 9%-ով, ՀՊՏՀ դիմորդների թիվը` 19%-ով: Սա, մի կողմից, նպաստել է, որ ՀՊՏՀ-ն շուրջ 1,5 տոկոսային կետով մեծացնի իր տեսակարար կշիռը ՀՀ բոլոր բուհերի դիմորդների թվում՝ հասցնելով շուրջ 15%-ի, մյուս կողմից՝ որ համալսարանի 1 կրթական տեղին դիմում հայտերի թիվը զգալի մեծանա՝ կազմելով 1 տեղի դիմաց շուրջ 1,9, ինչը վստահություն է ներշնչում, որ այս տարի ընդունելությունը համալսարան կլինի ավելի մրցակցային, քան անցյալ տարի էր։- Նախորդող տարիների ընդունելության արդյունքների համեմատ ի՞նչ տեղաշարժեր կան։- Այս տարվա կարևոր արձանագրումներից մեկը ոչ պրոֆիլային մասնագիտություններով դիմորդների թվի զգալի աճն ու 1 կրթական տեղին միջին հանրապետականը գերազանցող մրցակցությունն է ՀՊՏՀ-ում։ Ավանդաբար համալսարանն «ուժեղ է» եղել բիզնես վարչարարության մասնագիտությունների և տնտեսագիտության ուղղությամբ, որտեղ և՛ հատկացված կրթական տեղերով (ընդհանուրի 45%-ը), և՛ այս մասնագիտությունների դիմորդների թվով (ընդհանուրի 60-65%-ը) բացարձակ առաջատարն էր։ Իսկ, օրինակ, միջոլորտային մասնագիտությունների, ՏՀՏ, մաթեմատիկայի և վիճակագրության ոլորտի մասնագիտությունների դիմորդների ցուցանիշները որոշակիորեն հետ էին մնում այս պրոֆիլներում ավանդաբար «ուժեղ» համարվող համալսարաններից։ Այս տարի ՀՊՏՀ-ն, մի կողմից, պահպանել և զգալի բարելավել է դիրքերը իր մասնագիտական պրոֆիլում, մյուս կողմից՝ վերը նշված ոլորտներում 1 կրթական տեղին դիմորդների հարաբերակցության ցուցանիշով ընդհուպ մոտեցել է առաջատարներին՝ որոշ դեպքերում գերազանցելով նրանց։ Այսպես, «Բիզնես վարչարարություն» և «Տնտեսագիտություն» կրթական ծրագրերին դիմած 3135 դիմորդների 65%-ը (2032-ը) կրկին բաժին է ընկել ՀՊՏՀ-ին։ Ընդ որում, նշված մասնագիտությունների դիմորդների թիվը ՀՊՏՀ-ում զգալի գերազանցել է ՀՀ-ում այս պրոֆիլի դիմորդների թվի աճը։ Առհասարակ, այս մասնագիտական պրոֆիլում դիմորդների թվի աճի 73%-ն ապահովվել է ՀՊՏՀ դիմորդների թվի աճի հաշվին։ Այս մասնագիտություններով 1 կրթական տեղին դիմել է 1,8-2,1 դիմորդ։ Նույն պատկերն է արձանագրվել նաև «Տեղեկատվական համակարգեր», «Սերվիս» և «Զբոսաշրջություն» մասնագիտություններում։ Ընդհանուրից փոքր-ինչ հետ են մնում «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Կիրառական վիճակագրություն և տվյալագիտություն» մասնագիտությունները, սակայն այստեղ էլ 1 տեղին դիմորդ

ների հարաբերակցությունը գերազանցում է ինչպես հանրապետական միջինը, այնպես էլ ոլորտի գրեթե բոլոր առաջատար բուհերինը։ Սա, մի կողմից, հուսադրող է, որ ընդունելությունը կլինի մրցակցային, մյուս կողմից՝ վստահություն է ներշնչում, որ այդ կրթական ծրագրերի բարեփոխումները, որոնք նախաձեռնեցինք ՀՀ ԿԲ «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի դրամաշնորհներով, տալիս են իրենց դրական արդյունքները։ - Որո՞նք են Ձեր համալսարանի ամենապահանջված մասնագիտությունները։- Ինչպես նախորդող տարիներին, մեր համալսարանի ամենապահանջարկված մասնագիտություններն են՝ «Կառավարում» (420 դիմորդ), «Ֆինանսներ» (388 դիմորդ), «Տնտեսագիտություն» (383 դիմորդ), «Հաշվապահական հաշվառում և հարկում» (355 դիմորդ) և «Շուկայագիտություն» (287 դիմորդ)։ Ի դեպ, 5-րդ տարին անընդմեջ հանրապետությունում ամենաշատ դիմորդ ներգրաված 10 մասնագիտություններից 5-ը հենց մեր համալսարանի վերոնշյալ մասնագիտություններն են:- Ձեր կարծիքով՝  ինչո՞վ է պայմանավորված ՀՊՏՀ գրավչությունը դիմորդների համար։ - Ընդհանուր առմամբ, մեր վերլուծությունները փաստում են, որ ՀՊՏՀ գրավչության հիմքում ինչպես արդիական մասնագիտություններն ու նորացվող կրթական ծրագրերն են, այնպես էլ վերջին տարիներին իրականացվող ենթակառուցվածքային ու բովանդակային բարեփոխումները։Համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, job.am, staff.am հարթակների կողմից իրականացվող աշխատաշուկայի վերլուծությունները փաստում են, որ բիզնես վարչարարության եւ տնտեսագիտության ոլորտի մասնագիտությունների նկատմամբ դիմորդների աճող պահանջարկը պայմանավորված է աշխատաշուկայում այս մասնագիտությունների զգալի պահանջարկով, շրջանավարտ¬ների ինքնաիրացման ավելի մեծ հնարավորություններով, ինչպես նաեւ ՀՀ միջինից զգալի բարձր աշխատավարձի հանգամանքով։ Իրավիճակին փոքր-ինչ նպաստում է նաեւ ֆինանսական, վերլուծական ու ծառայությունների ոլորտներից որակավորված կադրերի՝ դեպի ՏՏ ոլորտ արտահոսքը, ինչը կապված է ՏՏ ոլորտի ֆինանսական գրավչության եւ առավել ազատ ու ճկուն աշխատանքային գրաֆիկ առաջարկելու հանգամանքի հետ։ Ընդ որում, այս ոլորտի անընդհատ աճող պահանջարկը եւ սովորողների 20-30% տեսակարար կշիռը բոլորի մեջ, կարելի է ասել՝ օրինաչափություն է նաեւ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում։ Միաժամանակ պետք է նշել, որ ՀՊՏՀ պրոֆիլի մասնագիտությունները մատուցվում են ՀՀ գրեթե բոլոր համալսարանների կողմից եւ, բնականաբար, նման զգալի տեսակարար կշիռը փաստում է, որ կրթության որակի ու բովանդակության, դասավանդման եւ ուսումնառության ժամանակակից տեխնոլոգիաների եւ ռեսուրսների, միջազգայնացման, ազգային ու միջազգային հավատարմագրումների եւ դասավանդողների ներգրավման ուղղությամբ մեր կողմից իրականացվող ներդրումները տալիս են իրենց արդյունքը։- Ի՞նչ նոր զարգացումներ կան ներկայումս բուհում, եւ ի՞նչ ռազմավարական առաջնահերթություններ եք սահմանել հետագայի համար։- Ներկայումս համալսարանը գտնվում է միջազգային ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման գործընթացում։ Մենք կարծում ենք, որ միջազգային հավատարմագրումը, մեր մատուցած ծառայությունների որակը հավաստելով, մրցակցային մնալու նախապայմաններից է։ Ավարտին ենք մոտեցնում կրթական ու հետազոտական միանգամայն նոր ենթակառուցվածքների շահագործման գործընթացները։ Բացի դրանից, համալսարանը ներկայումս դիտարկում է միջազգային բակալավրի ծրագրով դպրոցի հիմնման նպատակահարմարությունը։ Իսկ համալսարանի հետագա զարգացման եւ միջազգայնացման առաջնահերթություններն ենք համարում գիտության միջազգայնացումը, Scopus գիտաչափական շտեմարանում ներգրավված եւ ազդեցության բարձր գործակից ունեցող ամսագրերում հրապարակումների զգալի աճը, համալսարանի հետազոտական արդյունքի ազդեցության ընդլայնումը, վերջինիս դիրքավորումը գործարար համայնք−հանրային քաղաքականության բնագավառում որոշումներ կայացնողներ արդյունավետ երկխոսության հարթակում, ինչը, կարծում ենք, ամենաառանցքային ակնկալիքներն են մեր համալսարանից։ Ներկայումս համալսարանում ձեւավորված են լիովին նպաստավոր պայմաններ՝ այս ուղղություններով հետագա զարգացումն ապահովելու համար:



ԼՐԱՀՈՍ