Զեղծարարությունից տուժածների վարկերի տոկոսները կզրոյացվեն, նրանք սեւ ցուցակում չեն հայտնվի .banks.am

Խաբեությամբ վարկեր ձեւակերպված քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչեւ քրեական վարույթի ավարտը:Հայաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ զեղծարարության հետեւանքով տուժած քաղաքացիների վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչեւ այս որոշման կ

իրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն եւ ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն)[«սեւ ցուցակում» քաղաքացիները չեն հայտնվի]։Նշվում է, որ զեղծարարությունները նվազում են. 2025 թվականի մարտին արձանագրվել է 85, ապրիլին՝ 52, իսկ մայիսից առ այսօր՝ 22 դեպք։ 



ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվություն