🎥 Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ և ապօրինի պահում թմրանյութ:Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց Աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը: Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում` պոլիէթիլենային տոպրակ, որը լցված էր մոտ 85 գրամ մարիխութանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով: Տանտերը հայտնեց, որ ինքն է աճեցրել կանեփը:54-ամյա տղամադրը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանց

անքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ