ՀԷՑ-ի ղեկավար. Սամվել Կարապետյանը ճնշումների ներքո գործարքի չի գնա .banks.am

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը 2025 թվականի հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է վերջին շրջանի զարգացումներին, մասնավորապես՝ ՀԷՑ-ի աշխատանքին, պետականացման մասին օրենքի նախագծին, հոսանքազրկումներին եւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորմանը:-ը ներկայացնում է հատվածներ ասուլիսից:2015 թվականին, երբ ՀԷՑ-ը ձեռք բերվեց «Տաշիր գրուպ»-ի կողմից, ընկերությունում շատ վատ վիճակ էր: Բազմիցս եմ նշել, հիմա էլ կասեմ՝ մեր սխալը, երեւի, եղել է այն, որ չենք ներկայացրել այդ շատ վատ վիճակը: Ձեռք բերումից հետո կազմվել է ներդրումային ծրագիր, ներգրավվել են միջազգային գործընկերներ եւ տարվել են աշխատանքներ, որ այդ վատ վիճակը շտկվի եւ համապատասխանեցվի զարգացած երկրների փորձին:2015 թվականից սկսած KPMG Armenia ընկերությունն ամեն տարի մեզ մոտ անցկացրել է աուդիտ, հարկային ստուգումները 2018-22 թվականներին ընկերությունում ավարտվել են զրոյական ակտերով:Անցած տարիների ընթացքում, որեւէ ձեւով, անգամ ակնարկ չի եղել, թե մեզ մոտ այնպիսի վիճակ է, որը կարող է հանգեցնել լիցենզիայից զրկելուն եւ այլն: Ավելին՝ 2023 թվականի ՀԾԿՀ-ի վերլուծական տեղեկանքի համաձայն՝ հոսանքազրկումների միջին հաճախականության ցուցանիշը 2022 թվականի համեմատ բարելավվել է շուրջ 87%-ով, հոսանքազրկողների միջին տեւողությունը 2022 թվականի համեմատ բարելավվել է 18,1%-ով, իսկ հոսանքազրկումների վերականգնման միջին տեւողությունը 12,85%-ով: 2023 թվականի ներդրումային ծրագիրը կատարվել է 91,8 %-ով:Պետականացման մասին օրենքի նախագիծը. ՀԷՑ-ի անելիքը եւ հոսանքազրկումներըԻրավաբան լինելով՝ համարում եմ, որ ՀԷՑ-ի պետականացման մասին օրենքի նախագիծն անգրագետ օրենքի նախագիծ է: Պատրաստ եմ դա հիմնավորել ցանկացած ձեւաչափով:Նորմալ չէ, որ այսպիսի գործընթաց են նախաձեռնում, բայց այն ընկերության հետ, որը ուզում են պետականացնել, որեւէ քննարկում չեն նախաձեռնում։ Չնայած նրան, որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, «առանց կանոնների մարտի» ձեւաչափով, մենք պատրաստվում են իրավական միջոցներով պայքարել այս գործընթացի դեմ: Պետականացման ռիսկերը շատ մեծ են՝ կառավարման առումով, ներդրումների ներգրավման առումով: Պետականացման մասին օրենքի նախագծով զրոյացնում են նաեւ ՀԿԾՀ-ն՝ որպես կարգավորող մարմին:ՀԷՑ-ը երբեք չի ասել, որ խնդիրներ չունի, միշտ ճիշտ է եւ այլն: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, մեզնից լավ դրանք ոչ ոք չգիտի: Մեր աշխատանքից ինքս էլ գոհ չեմ, Սամվել Կարապետյանն էլ գոհ չէ: Քանի կան հոսանքազրկումներ, ոչ ոք չի կարող գոհ լինել:Մեր սխալը կայացել է նաեւ նրանում, որ հոսանքազրկումների աղբյուրների մասին չենք խոսել: Օրինակ՝ հունիսի 27-ին Երեւանի եւ Աշտարակի հատվածում տեղի ունեցած լայնամասշտաբ հոսանքազրկումից 4 օր անց պետության կողմից կառավարվող «Բարձրավոլտ էլցանցեր»
ընկերությունը որեւէ հայտարարություն չի արել իր ունեցած պատասխանատվության մասին: Մարդկանց թվում, որ հոսանքի համար վճարում են, «գնում է Սամվել Կարապետյանի գրպանը», «հոսանքը անջատվեց` միշտ մեղավորը ՀԷՑ-ն է»։ «Ճնշումներով հնարավոր չէ պայմանավորել»Սամվել Կարապետյանին ճանաչելով`վստահ եմ, որ ճնշումներով նրա հետ հնարավոր չէ «պայմանավորել»: Ինքը նման գործարքի գնացող մարդ չէ։ Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի աշխատակիցներին հետ իշխանությունների «առեւտուր» սկսելու վերաբերյալ խոսակցություններին, ապա կոնկրետ փաստեր չունենք, կան տարբեր ասեկոսեներ. «գալիս են, նոր կառավարիչ են նշանակում, 30%-ով աշխատավարձ են բարձրացնում»։ Քիչ թե շատ մտածող մարդու համար սրանք առասպելներ են:Արփի Ջիլավյան