IDBank-ը շնորհակալության օր է կազմակերպել հաճախորդների համար .banks.am

IDBank-ը կրկին Հաճախորդների շնորհակալության օր է կազմակերպել, այս անգամ՝ Արաբկիր մասնաճյուղում։ Ավանդույթը բանկն ամեն անգամ տանում է տարբեր մասնաճյուղեր՝ սպասարկվող հաճախորդների համար այդ օրը վերածելով տոնի։ Արաբկիր մասնաճյուղում հաճախորդները մասնակցել են խաղարկությանը, շահել idcoin-ներ եւ հյուրասիրվել քաղցրավենիքով։ «Արաբկիր» մասնաճյուղի կառավարիչ Սուրեն Մելիքյանի խոսքով՝ թիմն արդեն հասցրել է սիրել այս փոքրիկ միջոցառումն ու այստեղ էլ անհամբերությամբ էին սպասում․ «Թե՛ մեր թիմի, թե՛ հաճախորդների տրամադրությունը ողջ օրը կրկնակի բարձր էր տիրող մթնոլորտից։ Սա հիանալի օրինակ է, որ մ

ենք ոչ միայն ձգտում ենք սպասարկման լավագույն փորձառությամբ ապահովել մեր հաճախորդներին, այլ նաեւ այդ գործընթացը պարբերաբար դարձնել առավել հաճելի եւ անակնկալներով լի»։ «Մեր հաճախորդները մեր տարբեր նախաձեռնությունների ու անակնկալների միջոցով հաճախ են ստանում մեր շնորհակալությունն ու երախտագիտությունը, մենք էլ ամեն անգամ լսում ենք դրական հետադարձ կապ։ Շնորհակալության օրվա ավանդույթը շարունակելով՝ եկել ենք Արաբկիր՝ եւս մեկ անգամ ընդգծելու, որ IDBank-ի կարեւոր առաքելությունը առաջին հերթին հաճախորդներին լավագույն սպասարկմամբ ապահովելն է։ Օրը, իրոք, ստացված է այստեղ», - ասել է IDBank-ի Հաճախորդների փորձառության մենեջեր Սեդա Ավագյանը։ «Ամենօրյա հերթական սպասարկումը այս անգամ տարբերվող դարձավ հաճախորդների համար․ նրանք ուրախությամբ պտտում էին խաղարկության անիվը, շահում idcoin-ներ, ստանում նվերներ ու վայելում տարբերվող միջավայրը։ Ստացած idcoin-ները հաջողակները կարող են օգտագործել ամենուր, ուր կա Իդրամով վճարում կատարելու հնարավորություն, այսինքն՝ ավելի քան 25000 վաճառակետում»,- ասվում է հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



ԼՐԱՀՈՍ