Ճամփորդեք ուր ցանկանում եք՝ վճարելով որտեղ եւ երբ ցանկանաք. EvocaTOUCH-ի ֆունկցիան .banks.am

Ճամփորդելիս գրեթե բոլորը հիմնականում կենտրոնանում են լավ ժամանակ անցկացնելու վրա եւ հաճախ մոռանում, որ մինչեւ ճամփորդությունը սկսելը պետք է կատարել մի քանի գործողություն՝ այն ավելի հարմար դարձնելու համար։Օրինակ՝ երբ դուրս եք եկել երկրից եւ ռոումինգ չեք ակտիվացրել, կարող են առաջանալ անհարմարություններ՝ կապված առցանց վճարումների հետ, քանի որ պահանջվում է հաստատման կոդ, որը սովորաբար ստանում եք SMS-ով։ Ի՞նչ է առաջարկում Evocabank-ը․EvocaTOUCH հավելվածը հնարավորություն է տալիս ստանալ այդ նույն հաստատման կոդը ոչ միայն SMS-ով, այլեւ՝ էլ․ փոստով։ Այսինքն, անգամ եթե չեք ակտիվացրել ռոումինգը կամ SIM քարտն ակտիվ չէ, կարող եք ստանալ կոդը էլ․ հասցեին եւ առանց խնդիրների ավարտել վճարումը։«Այս ֆունկցիան հեշտացնում է վճարումների ընթացքը՝ անկախ գտ
նվելու վայրից։ Evocabank-ի հետ կարող եք ճամփորդել ամենուր եւ ամենակարեւորը՝ առանց անհարմարոււթյունների»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: