Հայաստանը ծանուցվել է ներդրումային վեճի մասին .banks.am

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն իր ընտանիքի անդամների հետ միասին պաշտոնական ծանուցում է ուղարկել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ներդրումային վեճի վերաբերյալ։«Տաշիր»-ի մամուլի ծատայությունից հայտնում են, որ ծանուցումը հիմնված է Հայաստանի եւ Կիպրոսի Հանրապետությունների միջեւ 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված ներդրումների խթանման եւ պաշտպանության Համաձայնագրի վրա։ Այդ համաձայնագիրը ներդրողներին հնարավորություն է տալիս դիմել միջազգային արբիտրաժ՝ պետության կողմից իրենց իրավունքների խախտման դեպքում։ Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացնում Սամվել Կարապետյանի եւ նրա բիզնեսի դեմ սկսած վարչապետի արշավի պատճառով։ Նշվում է, որ հունիսի 18-ին Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Կարապետյանների ընտանիքին պատկանող, այդ թվում՝ Կիպրոսում գրանցված Liormand Holdings Limited ընկերության միջոցով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ազգայնացման մասին։«Վարչապետի հրապարակումից հետո պետական ապարատը արագ մոբիլիզացվեց՝ ՀԷՑ-ի վրա ճնշում գործադրելու եւ ընկերության նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Մի քանի օրվա ընթացքում մշակվեցին եւ Ազգային ժողով ներկայացվեցին օրինագծեր, որոնք հնարավորություն են տալիս բռնագրավել ՀԷՑ-ը պետության օգտին։ Վարչապետի պահանջով Ազգային ժողովի արտահերթ նիս

տը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 1-ին։Ներդրումային վեճի մասին ծանուցումը նախազգուշացնող բնույթ է կրում։ Դրանում բաժնետերերը պնդում են, որ ՀՀ պաշտոնյաների գործողությունները կամայական են, խտրական, քաղաքական դրդապատճառներով եւ ուղղված են ՀԷՑ-ի միջոցով Կարապետյանների ընտանիքին սեփականությունից զրկելուն։ Բաժնետերերի խոսքով՝ այս գործողությունները խախտում են 1995 թվականի հունվարի 18-ին Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ կնքված համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորություններ, որոնք պետությունը պետք է կատարի։Առաջին հերթին, Հայաստանի պետական պաշտոնյաները արդար եւ հավասար վերաբերմունք, ինչպես նաեւ լիարժեք պաշտպանություն եւ անվտանգություն Կարապետյանների ընտանիքի եւ նրանց ներդրումների համար Հայաստանում չեն ապահովել։ Երկրորդ՝ համաձայնագրի խախտմամբ ՀՀ պետական մարմինները ձեռնարկում են քայլեր ՀԷՑ-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ, ինչը հավասարազոր է ներդրումների բռնագրավման։Եթե պատկան մարմինները շարունակեն խախտել համաձայնագրով եւ միջազգային իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունները, Հայաստանն առերեսվելու է միջազգային արբիտրաժային վարույթի եւ դրա արդյունքում ամբողջական փոխհատուցում վճարելու պարտավորության հետ», - ասված է հաղորդագրության մեջ:



ԼՐԱՀՈՍ