Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը ունի նորանշանակ ղեկավար .banks.am

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն. նա պաշտոնը կստանձնի 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այ

դ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կղեկավարի Համաշխարհային բանկի Հայաստանի հետ հաստատված «Երկրի գործընկերության շրջանակի» իրականացումը, կապահովի բանկի ընթացիկ եւ նոր հաստատված ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ մասնավորապես էներգետիկայի եւ ջրային ոլորտներում, ինչպես նաեւ կառաջնորդի Երեւանի գրասենյակի թիմը։«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանի գրասենյակին եւ ամրապնդել մեր համագործակցությունը Հայաստանի կառավարության եւ ժողովրդի հետ։ Իմ ուշադրության կենտրոնում կլինի երկրի զարգացման առաջնահերթություններին աջակցելը՝ հատկապես դիմակայունության ուժեղացումը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումները մարդկային կապիտալում՝ զուգահեռ խթանելով կլիմայական գործողություններն ու ներառական աճը», – նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն։Նախքան Հայաստանում նշանակվելը Զարկոնեն եղել է Թաիլանդում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար։ Մինչ այդ նա ղեկավարել է բանկի գրասենյակները Բուլղարիայում, Չեխիայում եւ Սլովակիայում՝ կառավարելով լայնածավալ տեխնիկական աջակցման ծրագրեր։ Նա նաեւ ղեկավարել է Կոստա Ռիկայի եւ Սալվադորի գրասենյակները՝ համակարգելով

վարկային եւ խորհրդատվական ծրագրերը։



ԼՐԱՀՈՍ