🎥 Արագածոտնի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։Հունիսի 29-ին՝ ժամը 17․30-
ի սահմաններում, պարեկները «Նիվան» հայտաներել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հա
նգեցնել։