18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն .armsport.am

18-ամյա հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն դարձել է շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն։ Շախմատային թագի համար մրցախաղում նա 7,5:6,5 հաշվով հաղթել է աշխարհի 17-րդ չեմպիոն, չինացի Դին Լիրենին։
Խաղափուլի վերջին պարտիան կայացել է հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 12-ին, Սինգապուրում։ Դոմարաջուն հանդես է եկել սև խաղաքարերով և հաղթել է 58-րդ քայլին։ Գուկեշը Վիշվանաթան Անանդից հետո դարձել է շախմատի աշխարհի երկրորդ հնդիկ չեմպիոնը պատմության մեջ։
Գուկեշ Դոմարաջուն աշխարհի 18-րդ չեմպիոնն է։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։