Մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանբուհերում 2026-2027 ուսումնական տարում կրթություն ստանալու նպատակով
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2026-2027 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու նպատակով (23 կրթաթոշակային տեղ, որից բակալավրիատում՝ 5, մագիստրատուրայում՝ 14, ասպիրանտուրա՝ 2, դոկտորանտուրա՝ 1, վերապատրաստում՝ 1): Նշված կրթաթոշակային որևէ տեղի համար դիմում-հայտեր չներկայացնելու կամ թափուր մնալու պարագայում կրթաթոշակային տեղերը կվերաբաշխվեն: ՉԺՀ բուհերում բակալավրի դիմորդները պետք է հանձնեն «China Scholastic Competency Assessment (CSCA)» ընդունելության քննություն և ներկայացնեն ստացած գնահատականների քաղվածք։ Ընդունելության համար համապատասխան քննությունների առարկաները, ինչպես նաև ուսուցման լեզուն հստակեցնելու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել Չինաստանում համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության հետ։ Բուհից ստացված համաձայնության դեպքում «CSCA» քննության վերաբերյալ տեղեկատվությունը և քննության գրանցման կարգը հասանելի է www.csca.cn կայքում։ Վերապատրաստման ծրագրերին դիմելու դեպքում այն թեկնածուները, որոնք որպես ուսուցման լեզու ընտրել են չինարենը, պետք է ապահովեն չինարենի իմացության 3-րդ մակարդակ («Չինարենի իմացության թեստ»-HSK3), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի կրթություն ստանալու համար դիմած թեկնածուները պետք է ստանան չինարենի իմացության քննության 4-րդ մակարդակի (HSK4) վկայական՝ անգլերենով չինարեն սովորելու համար հատկացված մեկ տարում։ Կրթաթոշակի թեկնածուներին անհրաժեշտ է ուսումնասիրել ՉԺՀ կոնկրետ բուհի պահանջները, ընտրել մասնագիտությունը, նախօրոք կապվել տվյալ բուհի հետ՝ նախնական նամակ-հրավերի ստացման նպատակով: ՉԺՀ տվյալ բուհից նամակ-հրավերի ստացումը պարտադիր պայման է 2026-2027 ուստարում Չինաստանի կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար: Այն թեկնածուների համար, որոնք չեն ընդունվի իրենց նշած բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկը, այլ բուհեր կրկնակի դիմելու հնարավորություն չի նախատեսվում։ Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները (այդ թվում՝ ավարտական դասարանում սովորողները), քոլեջների և բուհերի շրջանավարտները (այդ թվում՝ ավարտական կուրսում սովորողները), գիտահետազոտական աշխատություններ իրականացնողները, վերջին 2 տարվա ընթացքում չինարենի, մշակույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար: Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն. Ասպիրանտական կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև` Վերապատրաստման համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև` Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 1 օրինակ պատճենի հետ միասին (1+1): Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2026 թվականի հունվարի 14-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00: Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 623 սենյակ հեռ.՝ +374 10-599-699-ներքին՝ 446, 646)։ Քննությունները տեղի կունենան 2026 թվականի հունվարի 19-ին հաջորդող շաբաթվա ընթացքում: Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N 1205-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգ»-ի համաձայն): Մրցույթի առաջին փուլը կանցկացվի՝ Մրցույթի երկրորդ փուլն անցկացնում է մրցութային հանձնաժողովը, որի աշխատանքներին, առանց քվեարկելու իրավունքի, կարող են հրավիրվել կրթաթոշակ տրամադրող երկրի դեսպանության ներկայացուցիչներ, համապատասխան օտար լեզվի և տվյալ մասնագիտության գծով համապատասխան մասնագետներ: Հարցազրույցի փուլ են անցնում բոլոր այն դիմորդները, որոնք հաղթահարել են մրցույթի առաջին փուլը: Հարցազրույցի փուլն անցկացվում է մրցույթի առաջին
փուլի արդյունքներն ամփոփելուց հետո: Յուրաքանչյուր դիմորդ իր մասով մրցույթի առաջին և երկրորդ փուլերի արդյունքների մասին կտեղեկացվի ԿԳՄՍ նախարարության կողմից էլեկտրոնային փոստի միջոցով՝ դիմորդի կողմից դիմում-հայտում նշված էլեկտրոնային հասցեին ուղղված նամակագրությամբ կամ բանավոր: Հաշվի առնելով մրցույթի առաջին և երկրորդ փուլերի արդյունքները, ինչպես նաև չինական կողմի www.csca.cn կայքի հաղթահարած բակալավրի արդյունքները՝ որոշում է կայացվում մրցույթի հաղթողների վերաբերյալ: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և ՉԺՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով ՉԺՀ բուհում հրամանագրված դիմորդները հանդիսանում են 2026-2027 ուստարվա Չինաստանի կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրի մասնակից: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով www.campuschina.org կայքէջ: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ ՉԺՀ բյուջեի միջոցների հաշվին։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 սենյակ հեռ.՝ +374 10-599-699-ներքին՝ 446, 646) Ծանոթություն. արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451 – Ն որոշումով: Միջպետական համագործակցության շրջանակում ՀՀ քաղաքացիների գործուղումը հիմք չէ պարտադիր զինվորական ծառայությունից տարեկետում ստանալու համար: