Մբապեն այսօր բուժզննում կանցնի վնասվածքի բնույթը գնահատելու համար .armsport.am

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հետազոտություն կանցնի՝ գնահատելու վնասվածքի լրջության աստիճանը, որը ստացել էր դեկտեմբերի 10-ին Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի՝ իտալական «Ատալանտայի» հետ խաղում (3:2):

Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): «Այսօր Կիլիան Մբապեն բուժզննում կանցնի՝ գնահատելու երեկ ստացած վնասվածքը։ Անչելոտին ասել է, որ սա լուրջ խնդիր չի համարում»,- գրել է Ռոմանոն:

Մբապեն խաղադաշտը ստիպված է եղել լքել հանդիպման 36-րդ րոպեին: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ