🎥 Տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին
Հունվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին։ Միջոցառման մեկնարկին հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տո
ւրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին: Ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար պաշտպանության նախարարության մի խու
մբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով: