2027թ. Երևանը կհյուրընկալի ֆրանկաֆոնիայի խաղերը. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Փարիզի գործընկերոջը
Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի տեղակալ Պիեռ Ռաբադանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևան-Փարիզ համագործակցության ծրագրերին ու նախանշել առաջիկա անելիքները: Մասն
ավորապես, կարևորվել են 2027թ․ Երևանում կայանալիք Ֆրանկաֆոն խաղերի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նկատել է, որ Ֆրանկաֆոն խաղերը կունենան մեծ ն
շանակություն ոչ միայն մարզական կյանքի աշխուժացման, այլև Երևանի միջազգային հեղինակությունը մեծացնելու, ինչպես նաև երկու մայրաքաղաքների միջև մշակութային և կրթական կապերն ամրապնդելու գործում։