8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունում
Մայիսի 8-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունը՝ 34 երկրների թիմերի մասնակցությամբ։ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հանդես են եկել Հայաստանի բազկամարտի
ֆեդերացիայի հավաքականի կազմում։ Հայաստանի ներկայացուցիչները 8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ Հայաստան-Մոլդովա ներկայացուցիչների համառ պայքարի արդյունքում սահմանվել է նաև աշխարհի նոր ռեկորդ՝ 46 րոպե տևողությամբ (նախ
կին ռեկորդը՝ 26 րոպե): Տղամարդիկ՝ նստած -55 Սարգիս Հարությունյան, աջ ձեռքով 1-ին տեղ -65 Շահեն Բաբայան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 2-րդ տեղ -65 (ՄՈՒԿ) Վոլոդյա Բազեյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 2-րդ +80 Սարգիս Ստեփանյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ +100 Սևակ Սիմոնյան, աջ ձեռքով 1-ին տեղ Տղամարդիկ՝ կանգնած -55 Վալտեր Հարությունյան, ձախ ձեռքով 1-ին տեղ, աջ ձեռքով 1-ին տեղ -65 Գուրգեն Անտոնյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 3-րդ տեղ -90 Ռաֆայել Հարությունյան, ձախ ձեռքով 3-րդ տեղ, աջ ձեռքով 3-րդ տեղ +85 Գևորգ Համբարձումյան, ձախ ձեռքով 1-ին տեղ Կանայք՝ կանգնած +55 Բաբաջանյան Անահիտ, ձախ ձեռքով 2-րդ տեղ +65 Նաիրա Մեսրոպյան, ձախ ձեռքով 1-ին տեղ, աջ ձեռքով 1-ին տեղ Ռեկորդակիր՝ Վոլոդյա Բազեյան