Սոցիալական ծախսերի փոխհատուցում. ովքե՞ր և ինչպե՞ս կարող են օգտվել .Iravaban.net

ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: ՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվի Հայաստանում կամ նրա կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, մասնավորապես, ֆիզիկական անձի ընտանիքը, տունը կամ բնակարանը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող անձինք: Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և արդեն ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա Ձեր եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Հնարավորությունը գործում է ինչպես Ձեր, այնպես էլ՝ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։ Ո՞ր դեպքում կարող եք օգտվել կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում․ Ինչպես պարզել կրթական ծրագրերի երաշխավորված լ

ինելը Պարզելու համար՝ արդյոք արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը, որից Դուք օգտվել եք, երաշխավորված է կրթու­­թյան պետա­­կան կառավարման լիազոր մարմնի կողմից, թե՝ ոչ, այցելեք ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ։ Ո՞ր դեպքում կարող եք օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից Առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում. Ինչպես օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից Քայլ առաջին՝ պահանջել հաշվարկային փաստաթուղթ Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս՝ ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել Ձեր տվյալներով հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս)։ Քայլ երկրորդ՝ ներկայացնել դիմում և ստանալ գումարը Եկամուտների տարեկան հայտարարագիրը հանձնելուց հետո ներկայացրեք դիմում և մինչև երրորդ աշխատանքային օրը հետ ստացեք սոցիալական ծախսի համար վճարված գումարները։ Դիմումի ներկայացման քայլերին կարող եք ծանոթանալ այստեղ։ Կառավարությունը հրապարակել է ուղեցույց, որտեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ ծրագրից օգտվելու պայմաններին։



ԼՐԱՀՈՍ

Այլ