Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայում և ԱՄՆ-ում. համերգաշարի մեկնարկը՝ Երևանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Երաժշտական հրավառություն» համերգային ծրագրով մեկնում է աշնանային հյուրախաղերի Ֆրանսիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որի ընթացքում կներկայացնի բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին՝ երևանյան համերգով. հանդիսատեսին կներակայացվեն Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Վաղարշակ Կոտոյանի, Կոնստանտին Պետրոսյանի և Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։ Հյուրախաղերի ժամանակացույ
ց՝ Հյուրախաղերի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Տիգրան Մանսուրյանի և Շառլ Ազնավուրի նոր գործիքավորված գլուխգործոցները՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։ Մենակատարներ՝