Ինչպե՞ս դիմել երեխայի ծննդյան 500,000 դրամ միանվագ նպաստը ստանալու համար .Iravaban.net

Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը ներկայացրել է, թե ինչպես դիմել երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող 500,000 դրամ միանվագ նպաստը ստանալու համար։ Դիմելու քայլերը՝ ստորև։  Եթե ձեր ընտանիքում ծնվել է երեխա, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմում կարող եք ներկայացնել առցանց եղանակով, առանց տնից դուրս գալու։ Այս նպատակով նախ անհրաժեշտ է մուտք գործել www.e-social.am հարթակ, սեղմել երեխայի ծնունդ պատուհանի վրա, ապա ընտրել երեխայի ծննդյան միանվագ նպաստ դաշտը։ Այնուհետև համակարգը ձեզ կառաջարկի նույնականանալ էլեկտրոնային հասցեի կամ «Ես եմ» համակարգի միջոցով։ Եթե գրանցված չեք հարթակում, ապա անհրաժեշտ է սեղմել կայքի աջ անկյունում գտնվող գրանցում կոճակի վրա, այնուհետև մուտքագրե

լ ձեր էլեկտրոնային հասցեն, անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան տվյալները, ստեղծել գաղտնաբառ և կրկնել այն, ապա պետք է նշել արդյոք ՀՀ քաղաքացի եք, թե ոչ ու սեղմել գրանցել կոճակի վրա։ Այնուհետև անհրաժեշտ է սեղմել կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ պատուհանի վրա, ապա ընտրել մուտքագրել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում դաշտը։ Բացվող էջում համակարգը կպահանջի լրացնել ծնողի անուն, ազգանուն, ծննդյան տվյալներ, ընտրել կապը երեխայի հետ՝ հայր, մայր, նշել երեխաների թիվը և հեռախոսահամարը։ Երեխաների կարգաթվին համապատասխան էկրանին կհայտնվեն անհրաժեշտ թվով դաշտեր, որտեղ պետք է լրացնեք յուրաքանչյուր երեխայի անունը, ազգանունը, ծննդյան տվյալները, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականի տրման ամսաթիվը։ Նորածին երեխայի տվյալները լրացնելիս անհրաժեշտ է կատարել նշագրում, հանդիսանում է նոր ծնված երեխա դաշտում, որից հետո ընտրել այն վճարող կազմակերպությունը, որի միջոցով ցանկանում եք ստանալ միանվագ նպաստը։ Պահանջվող տվյալները մուտքագրելուց հետո պետք է սեղմել ստեղծել կոճակի վրա, որից հետո էկրանին կհայտնվի ծանուցում, դիմումը հաջողությամբ մուտքագրելու վերաբերյալ։ Ձեր դիմումի կարգավիճակին կարող եք հետևել «Իմ դիմումները» բաժնում։  



ԼՐԱՀՈՍ