Ո՞ր ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել և ի՞նչ փաստաթղթեր են պետք․ նոր կարգ է մշակվում .Iravaban.net

Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է սահմանել մասնավոր հողամասերում ամբողջությամբ ինքնակամ կառույցների, այդ թվում՝ որոշ դեպքերում կիսակառույցների օրինականացման նոր ընթացակարգ։ Ի՞նչ փուլերով է իրականացվելու օրինականացումը, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի սեփականատերը, արդյո՞ք ցանկում ընդգրկվելը նշանակում է, որ կառույցն արդեն օրինականացված է, և ո՞ր դեպքերում կարող է դիմումը մերժվել․ ներկայացնում ենք նախագծի հիմնական դրույթները։ Ո՞ր ինքնակամ կառույցների վրա է տարածվելու նոր կարգը Նոր կարգը նախատեսվում է կիրառել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի համապատասխան դրույթով նախատեսված կառույցների նկատմամբ։ Խոսքը մասնավոր հողամասերում գտնվող այն ամբողջությամբ ինքնակամ կառույցների մասին է, որոնք օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում կարող են ընդգրկվել Կառավարության հաստատած ցանկում և այնուհետև օրինականացվել։ Միաժամանակ կարգավորումը չի տարածվելու պետական կամ համայնքային հողամասերում ամբողջությամբ կամ մասամբ գտնվող կառույցների վրա։ Ի՞նչ պետք է անի սեփականատերը․ ո՞ր փաստաթղթերն են անհրաժեշտ Նախագծով նախատեսվում է, որ դիմողն ինքն է ներկայացնելու օրինականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Մասնավորապես, պահանջվում են՝ Առանձին դեպքերում անհրաժեշտ են լինելու նաև սեփականատիրոջ կամ համասեփականատերերի գրավոր համաձայնությունները, Կադաստրի կոմիտեի տեղեկությունները գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ, ինչպես նաև այլ փաստաթղթեր։ Եթե կառույցը կիսակառույց է, ի՞նչ է փոխվում։ Կիսակառույցը կարո՞ղ է օրինականացվել Նախագիծը հատուկ կարգավորում է կիսակառույց ինքնակամ շինությունների հարցը։ Դիմողը պետք է ներկայացնի նաև հետագա կառուցապատման էսքիզային նախագիծ, որտեղ պետք է տարանջատվեն արդեն կառուցված և նախատեսվող հատվածները։ Իսկ եթե առկա է ճարտարապետահատակագծային առաջադրանք (ՃՀԱ), այն նույնպես պետք է ներկայացվի։ Եթե գործող և կիրառելի ՃՀԱ չկա, այն ստանալու հարցը պետք է լուծվի առանձին ընթացակարգով։ Այսինքն՝ կիսակառույցի օրինականացումը և դրա հետագա կառուցապատման հնարավորությունը դիտարկվելու են փոխկապակցված, սակայն դրանք նույն գործընթացը չեն։ Իսկ ապագայում կարելի՞ է շարունակել շինարարությունը Օրինականացված կիսակառույցի նկատմամբ հետագա շինարարությունը չի կարող սկսվել միայն օրինականացման որոշման հիմքով։ Շարունակվող շինարարության համար պահպանվելու են նախագծային փաստաթղթերի համաձայնեցման, անհրաժեշտ փորձաքննության և շինարարության թույլտվության պահանջները։ Այսինքն՝ էսքիզային նախագիծը, նախնական գնահատությունը կամ ՃՀԱ-ն ինքնին շինարարություն իրականացնելու թույլտվություն չեն համարվելու։ Բացի այդ, արդեն կառուցված հատվածի տեխնիկական անվտանգությունը չի նշանակում, որ ապագայում կառուցվելիք նոր հարկերը կամ լրացուցիչ ծավալները նույնպես ավտոմատ կերպով անվտանգ են համարվում։ Դրանց համար անհրաժեշտ տեխնիկական հիմնավորումները պետք է ներկայացվեն հետագա նախագծման փուլում։ Ցանկում ընդգրկվելը նշանակո՞ւմ է, որ կառույցն արդեն օրինական է Ոչ։ Նախագծով հստակ տարանջատվում են Կառավարության հաստատած ցանկում ընդգրկվելը և կառույցի օրինականացումը։ Նախարարությունը ստուգելու է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքի պահանջներին և կազմելու է ցանկի նախագիծը։ Կառավարության կողմից ցանկը հաստատվելուց հետո սեփականատերը կարող է դիմել համայնքի ղեկավարին, որն արդեն ընդունելու է կառույցի օրինականացման մասին որոշումը։ Դրանից հետո հնարավոր է անցնել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման փուլին։ Որքա՞ն ժամանակ է տրվելու դիմումները ներկայացնելու համար Նախագծով նախատեսվում է, որ հաշվառումը և անհրաժեշտ տվյալների ու փաստաթղթերի ներկայացումը պետք է կատարվեն մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։ Իսկ ցանկի հաստատումը պետք է իրականացվի մինչև 2028 թվականի փետրվարի 20-ը։ Նախագիծը միաժամանակ չի սահմանում ինքնակամ կառույց կառուցելու նոր ժամկետ։ Այսինքն՝ կարգավորումը վերաբերում է օրենքով արդեն նախատեսված շրջանակում գտնվող կառույցներին։ Կարո՞ղ է դիմումը մերժվել Այո։ Նախագծով նախատեսվում է սահմանել մերժման հստակ հիմքեր՝ անհիմն հայեցողությունը սահմանափակելու համար։ Միաժամանակ եթե ներկայացված փաստաթղթերում թերություններ լինեն, դիմողին հնարավորություն է տրվելու դրանք շտկելու։ Դիմումների քննության համար նախատեսվում են առավելագույնը 30-օրյա ժամկետներ, իսկ ժամկետի երկարաձգումը կամ վարույթի կասեցումը հնարավոր կլինի միայն օրենքով նախատեսված հիմքերով։ Այսպիսով, միայն ձևական թերության պատճառով անմիջապես մերժելու փոխարեն նախատեսվում է հնարավորություն տալ դիմողին անհրաժեշտ ուղղումները կատարել։ Իսկ եթե հողամասը գրավադրված է կամ ունի այլ սահմանափակում Գրավի, սերվիտուտի, այլ անձի օգտագործման կամ կառուցապատման իրավունքի, արգելանքի կամ այլ սահմանափակման առկայությունն ինքնին չի համարվելու օրինականացման բացարձակ ա

րգելք։ Կարևոր է լինելու տվյալ իրավունքի կամ սահմանափակման բովանդակությունը։ Մերժման դեպքում պետք է նշվի կոնկրետ իրավական պահանջը կամ արգելքը, որը խոչընդոտում է օրինականացմանը։ Միաժամանակ օրինականացման որոշումն ինքնին չի վերացնելու արդեն գրանցված իրավունքներն ու սահմանափակումները։ Օրինականացումը նշանակո՞ւմ է նաև շահագործման թույլտվություն Ոչ։ Նախագիծը հստակ տարանջատում է մի քանի տարբեր իրավական գործողություններ՝ Ուստի օրինականացման որոշումը չի փոխարինելու ավարտական ակտին կամ շահագործման թույլտվությանը։ Ե՞րբ պետք է գործի էլեկտրոնային համակարգը Նոր հատուկ ընթացակարգի դիմումները սկզբնական փուլում նախատեսվում է ներկայացնել և քննել թղթային եղանակով։ Էլեկտրոնային ընթացակարգին անցումը նախատեսվում է համապատասխան էլեկտրոնային գործառույթի ամբողջական գործարկումից հետո։ Մինչ այդ արդեն հարուցված վարույթները կավարտվեն թղթային եղանակով, իսկ դրանց նյութերը վարչական մարմինը պետք է թվայնացնի՝ առանց դիմողից նույն փաստաթղթերը կրկին պահանջելու։ Ի՞նչ վճարներ են նախատեսվում Նոր հատուկ ընթացակարգի շրջանակում չեն կիրառվելու N 912-Ն որոշմամբ նախկինում նախատեսված այն վճարներն ու կանոնները, որոնք անհամատեղելի են նոր կարգավորման հետ։ Միաժամանակ նախագիծը չի փոփոխում օրինականացման համար նախատեսված տուրքի դրույքաչափը և ազատման պայմանները։ Առանձին ծախսեր կարող են առաջանալ չափագրման, տեխնիկական հետազննության, անհրաժեշտ նախագծերի մշակման, գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության ստացման և այլ գործողությունների համար։ Ո՞ր մարմինն է պատասխանատու լինելու գործընթացի համար Նախագիծը ներկայացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսվող ընթացակարգում ստուգելու է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը և ցանկի նախագիծը ներկայացնելու է Կառավարություն։ Իսկ ցանկի հաստատումից հետո կառույցի օրինականացման մասին որոշումն ընդունելու է համապատասխան համայնքի ղեկավարը։ Այսպիսով, նոր կարգավորմամբ նախատեսվում է ինքնակամ կառույցի ճանապարհը հաշվառումից մինչև պետական գրանցում բաժանել հստակ փուլերի՝ սահմանելով յուրաքանչյուր մարմնի և դիմողի պարտականությունները, – տեղելացնում է Iravaban.net–ը։  



ԼՐԱՀՈՍ