🎥 Ամառը՝ «Արև Արենա»-ում

Սիրելի՛ ծնողներ, այս ամառ ամեն ինչ սկսվում է «Արև Արենա»-ում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ստեղծված նորաբաց «Արև Արենա» բացօթյա համերգասրահը հրավիրում է երեխաներին և պատանիներին մասնակցելու ամառային ստեղծագործական ճամբարին։ Հուլիսի 6-ից մեկնարկող 5-շաբաթյա ճամբարը կդառնա մի վայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, նոր ընկերություններ և նոր երազանքներ. սովորիր դերասանական արվեստ, երգիր և ստեղծագործիր, բացահայտիր պարի աշխարհը,

նկարիր և երևակայիր, հանդիպիր սիրված արվեստագետներին, մասնակցիր համերգների, ներկայացումների և մշակութային հետաքրքիր միջոցառումների։ Այստեղ յուրաքանչյուր օրը նոր բացահայտում է, յուրաքանչյուր փորձ՝ նոր հնարավորություն, իսկ յուրաքանչյուր երեխա՝ ապագա ստեղծագործող։ Ճամբարի մեկնարկը՝ հուլիսի 6-ից Հայտերի ընդունումը՝ հունիսի 15-ից 30-ը Տեղերի քանակը սահմանափակ է: «Արև Արենա». այնտեղ, որտեղ ամառը դառնում է ստեղծագործություն, իսկ երազանքները՝ իրականություն։ Գրանցվի՛ր և դարձի՛ր այս արևոտ պատմության մի մասը։ Սիրով՝ Երևանի քաղաքապետարան։



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ