490 հազար դրամի գողությունը Գեղարքունիքի քրեական ոստիկանները բացահայտեցին․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է

Օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։Մեկնել են Քրական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներ:Սևանի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ։Օգոստոսի 14-ին քրեական ոստիկանների ստացած տվյալներն իրացվեցին Սևանի համայնքային ոստիկանների հետ: Պարզվեց, որ գողությունն օգոստոսի 9-ին կատարել է հենց հյուրընկալված 40-ամյա տղամարդը, որը հափշտակած գումարից 39 հազարը ծախսել էր նույն օրը: Մնացած 451 հազար դրամը հայտնաբերվել է։Նա ներկայացվել է նախաքնական մարմնին, որտեղ տվել է խո

ստովանական ցուցմունք։Նախաքննությունը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ