Փաշինյանը ցանկանում է խլել ՀԵՑ-ի կառավարումը .banks.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ էներգետիկայի ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) կարմիր գծերն անցել ա, կառավարումը պետք է վերցնենք մեր ձեռքը։ Պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը: Հետագա գործընթացները պետք է արագ եւ արդյունավետ իրականացնենք: Հարցը քաղաքական մակարդակով քննարկել ենք, օրենքի նախագիծ է արդեն դրվել շրջանառության մեջ: Ա

Ժ արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն, եւ շատ արագ գործընթացը տեղի կունենա»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:Նա նշել է, որ որեւէ պահի ՀԷՑ-ի բաժնետոմսերը կհանվեն վաճառքի.«ՀՀ քաղաքացիները իրենց խնայողություններով հնարավորություն պետք է ունեն որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել եւ ժառանգել իրենց սերունդներին կամ օգտագործել հետագայում ա

յնպես, ինչպես իրենք են ուզում»:



ԼՐԱՀՈՍ