🎥 64-ամյա տղամարդն ապօրինի զենք և ռազմամթերք էր պահում. Աշտարակի ոստիկանների բացահայտումը
Բնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է. Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ավան գյուղի 64-ամյա բնակիչն իր տանն ապօրինի պահում է զենք և ռազմամթերք:Հունիսի 8-ին` 64-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը կատարված զննությամբ հայտնաբերվեց 12 մմ տրամաչափի որսորդական հ
րազեն, օդաճնշիչ հրացան և 13 հատ 12 մմ տրամաչափի փամփուշտներ։Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:|Հարդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: