ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարտարվեստի կրթության մրցանակի հայտերի ընդունելություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Երիտասարդների զարգացման և ներգրավման մարտարվեստի միջազգային կենտրոնն (UNESCO ICM) ընդունում է հայտադիմումներ մարտարվեստի կրթության մրցանակի շնորհման նպատակով: Մրցանակը նախատեսված է անհատի, խմբի կամ կազմակերպության համար, որոնք մարտարվեստի ուսուցման միջոցով զգալի ներդրում են ունեցել երիտասարդների և կանանց զարգացման
և սոցիալական ներգրավվածության խթանման գործում: Հաղթող մասնակցին նախատեսվում է տրամադրել հավաստագիր և մրցանակ` 10.000 ԱՄՆ դոլար: Մասնակցության հայտադիմումն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (էլ. փոստ՝ international@escs.am) մինչև 2025 թվականի հունիսի 6-ը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և մրցանակի պաշտոնական կայքից՝ հետևյալ հղումով: