Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու .banks.am

Մի դրամի ուժն ամփոփել է ապրիլ ամսվա արդյունքները, եւ, ինչպես հայտարարվել էր նախապես, հավաքագրված ողջ գումարը՝ 4․919․726 դրամն ուղղվել է պատերազմներին մասնակցած տղաների սոցիալ-կրթական հարցերով զբաղվող «4090» բարեգործական հիմնադրամին։Մայիսի շահառուն «Հայորդի» ամենամյա ճամբարն է, որը ստեղծվել է 2020 թվականից հետո՝ միավորելու եւ աջակցելու պատերազմում զոհված հերոսների ընտանիքների երեխաներին: «Հայորդի» ճամբարը համանուն հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն է, որն ամեն ամառ անցկացվում է Հանքավանում եւ իր հարկի տակ հյուրընկալում է Հայաստանի եւ Արցախի տարբեր շրջաններից 6-13 տարեկան 300-ից ավելի երեխաների։  «Մեծ անհամբերությամբ ենք սպասում «Հայորդի» ճամբարին, քանի որ այն հրաշալի առիթ է նորից հանդիպելու, շփվելու մեզ արդեն հարազատ դարձած երեխաների հետ, որոնք կյանքի բարդագույն փորձություններ հաղթահարելուց հետո, կարծես թե վերադառնում են բնականոն մանկություն։ Նշեմ, որ բացի ֆինանսական բաղադրիչից, ճամբարին միանալու ենք նաեւ կրթական ծրագրով ու երեխաների հետ անցկացնելու ենք ֆինանսական գրագիտության հետաքրքիր ու կարեւոր դասընթաց։ Ի դեպ, «Մի դրամի ուժն» ու «Հայորդին» տարեկիցներ են եւ այս տարի նշում ենք մեր 5-ամյակները։ Շնորհավորում եմ եւ ուրախ եմ, որ այս ամբողջ ժամանակահատվածը երկուստեք լի է եղել բազմաթիվ կարեւոր համագործակցություններով»,- ասել է Իդրամ եւ IDBank ընկերությունների հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:«Հայորդի» հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» առաջիններից է եղել, որ կանգնել է հիմնադրամի կողքին․«IDBank-ը եւ Իդրամը 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից տարբեր նախաձեռնությունների եւ ծրագրերի միջոցով ապացուցել են, որ ամենակարեւոր արժեքը մարդն է՝ լինելով Հայրենիքի համար իրենց կյանքը զոհված հայորդիների ընտանիքների կողքին։ Անչափ ուրախ եմ, որ հենց նրանք են մեր գործընկերները եւ մշտապես մեր երեխաների կողքին են։ Շնորհակալ ենք «Մի դրամի ուժին»՝ տարիներ շարունակ բարին գործելու եւ մ

Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու .banks.am

եր հերոսների ընտանիքների կողքին լինելու համար»:«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու .banks.am



ԼՐԱՀՈՍ