Հայ 4 շախմատիստ Եվրոպայի առաջնության արդյունքներով աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել

Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել: Գաբրիել Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 21-րդ հորիզոնականները։ Հայաստանի հավաքականի կազմում առաջնությանը մասնակցել են նաև Արամ Հակոբյանը, Արթուր Դավթյանը, Սար

Հայ 4 շախմատիստ Եվրոպայի առաջնության արդյունքներով աշխարհի գ...

գիս Սարգսյանը, Արսեն Դավթյանը, Հայկ Երիցյանը և Վահան Նալբանդյանը: Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոնի կոչմանն արժանացել է գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումը, որը վաստակել է 8.5 միավոր: Մաթիասը դարձել է պատմության մեջ առաջին շախմատիստը, որը երկրորդ անգամ ճանաչվել է Եվրոպայի տղամարդկանց չեմպիոն։ Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվել է մարտի 15-26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում: Առաջնությանը մասնակցել է 40 երկրի 375 շախմատիստ:

Հայ 4 շախմատիստ Եվրոպայի առաջնության արդյունքներով աշխարհի գ...



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն