Մատիաս Ունդուրագա. Doing Digital-ին կխոսեմ առցանց առեւտրում AI ազդեցությունից՝ Amazon-ի օրինակով .banks.am

Տեխնոլոգիաներն ու ֆինթեք լուծումներն արագորեն վերափոխում են բիզնես լանդշաֆտը, եւ ընկերությունների համար այսօր շատ կարեւոր է տեխնոլոգիան համապատասխանեցնել իրենց ռազմավարական նպատակներին եւ արդյունքներին: Սա այն մոտեցումն է, որ Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը՝ Amazon Web Services (AWS)-ի Ձեռնարկությունների տեխնոլոգը, կիրառում է ամբողջ աշխարհով սփռված բիզնեսների հետ իր աշխատանքում։ -ի ԱԲ տեխնոլոգիաները՝ ինչպիսիք են Just Walk Out-ը եւ Amazon One-ը՝ վճարումների ստուգման եւ նույնականացման համար։Ես անդրադարձ կկատարեմ նաեւ հարցերին, թե ինչպես է գեներատիվ ԱԲ-ն փոխակերպում արտադրանքի հայտնաբերումը, անհատականացումը եւ հաճախորդների ներգրավվածությունը, ինչպես նաեւ մանրածախ առեւտրում ԱԲ-ի կիրառման դեպքերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ձեռնարկությունները օգտագործում ԱԲ լուծումներ՝ օպտիմալացնելու գործառնությունները եւ բարելավելու հաճախորդների փորձը:2023 թվականին իր մեկնա

րկից ի վեր Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան 40 նշանավոր խոսնակի եւ ավելի քան 2000 մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։ Այս տարի ֆորումը կանցկացվի երրորդ անգամ ու կկրի «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագիրը։Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը՝ Բլոկչեյն գործընկերը: Fast Bank-ը միացել է ֆորումին՝ որպես Ֆինանսական գործընկեր։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։
