Լոռու պարեկները թմրանյութ և կաթուցիչ են հայտնաբերել

Մարտի 26-ին Լոռու մարզի պարեկները Վանաձոր-Դիլիջան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգել են Արջուտ գյուղի 43-ամյա բնակչի վարած «Նիսան» մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը գրպանից փաթեթ է նետել, իսկ 32-ամյա ուղևորը՝ կաթուցիչ։ Պարեկները տղամարդկանց ձերբակալել և, մեքենայով հանդերձ, տեղափոխել են Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժին։ 43-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է շագանակագույն զանգված, իսկ ուղևորի խուզար

կությամբ՝ դեղնականաչավուն զանգված և սերմեր։ 32-ամյա ուղևորի հայտնածով՝ մարիխուանան ձեռք է բերել «Տելեգրամի»միջոցով։Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն։



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ