Ծովինար Վարդանյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 1-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ԱՄՀ ընթացիկ ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքին, պատրաստակամություն հայտնել ամրապնդելու գործընկերային հարաբերությունները: Քննարկվել են ԱՄՀ-ի հետ
համագործակցության հեռանկարներին, հարկային ոլորտում բարեփոխումների հնարավորություններին, բյուջետային ծախսերի արդյունավետ իրականացմանը, պետություն-մասնավոր գործընկերությանը, պետական աջակցության ծրագրերի բարելավմանը, հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին, ինչպես նաեւ ֆինանսական բնագավառի բարեփո
խումներին ու ռիսկերին առնչվող մի շարք այլ հարցեր: