Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 17-ին ստացել էին տեղեկություն, որ Նորավան գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը բակում ապօրինի պահում է կանեփից պատրաստած թմրանյութ:Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:Տղամարդու տան զննությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ` լցված 13 գրամ կանեփանման զանգվածով: Հայտնաբերվածի վերաբերյալ տանտերը հայտնեց, որ կանեփն աճեցրել է ինքը և դրանից ստացած թմրանյ

ութն էլ պահել է իր օգտագործման համար:Արմավիրի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունավում է: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ