9-ամյա փոքրիկը սահմանեց երեք նոր ռեկորդ՝ հանուն զոհված հերոսների հիշատակի

Աննախադեպ ուժային ցուցադրություն տեղի ունեցավ այսօր Մասիս համայնքում, որտեղ 9-ամյա Դավիթ Պետրոսյանը սահմանեց իր կյանքի 17-րդ, 18-րդ և 19-րդ ռեկորդները՝ նվիրելով դրանք մասիսցի զոհված հայորդիների հիշատակին: Մասիսի համայնքապետարանի հովանավորությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և տեղի բնակիչներ:

9-ամյա փոքրիկը սահմանեց երեք նոր ռեկորդ՝ հանուն զոհված հերոս...

Փոքրիկ Դավիթը, ով արդեն 16 ռեկորդի հեղինակ է, այսօր իսկական դյուցազնություն ցուցաբերեց՝ սահմանելով երեք նոր ռեկորդ: 17-րդ ռեկորդի շրջանակներում նա աջ ձեռքով քաշեց հինգ մեքենա՝ ընդհանուր 6150 կգ քաշով: Առավել տպավորիչ էր 18-րդ ռեկորդը, երբ նույն մեքենաները քաշեց ատամներով: Իսկ 19-րդ ռեկորդի ժամանակ Դավիթը միացավ ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր և Գինեսի գրքի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանին՝ միասին քաշելով կցորդիչով բեռնատարներ՝ 30 տոննա քաշով:

9-ամյա փոքրիկը սահմանեց երեք նոր ռեկորդ՝ հանուն զոհված հերոս...

Միջոցառման ընթացքում մեկ այլ անակնկալ էր պատրաստել ռեկորդակիր Արմենակ Ծատուրյանը, ով նույնպես սահմանեց նոր ռեկորդ՝ նվիրելով այն Դավիթի ծննդյան օրվան: Այս գերլարված և հուզիչ օրն ավարտվեց բազմաթիվ շնորհավորանքներով և ապագայում նոր սխրանքների մաղթանքներով: Մասիսի համայնքապետարանը շարունակում է աջակցել երիտասարդ տաղանդներին՝ խրախուսելով նրանց նվաճումները և նպաստելով համայնքի մշակութային կյանքի զարգացմանը:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն