Թվային առողջապահության ոլորտում «Նաիրի Ինշուրանս»-ը կգործակցի եվրոպական Mistral AI-ի եւ ALAN-ի հետ .banks.am

«Նաիրի Ինշուրանսը» շարունակում է խորացնել հայ-ֆրանսիական գործարար կապերը, այս անգամ՝ թվային առողջապահության, բիզնեսի թվայնացման եւ արհեստական բանականությունն ապահովագրական գործընթացներում ներդնելու ոլորտներում։ Թվային տեխնոլոգիաները՝ մասնավորապես արհեստական բանականության (AI) գործիքները վերջին շրջանում լայնորեն կիրառվում են նաեւ ապահովագրական համակարգում: Դրանք ապահովագրական ընկերություններին հնարավորություն են տալիս AI-ի միջոցով հաճախորդների սպասարկումից մինչեւ վնասի գնահատում իրականացնել: -ի հետ զրույցում նշել է «Նաիրի ինշուրանս» գործադիր տնօրենի տեղակալ Գեւորգ Ոսկանյանը:, ինչը նշանակում է, որ իրենց բիզնեսում մեծ թափով ներդրվում է աշխարհի առաջադեմ փորձը. «AI գործիքների ներդրման շնորհիվ կկարողանան մեծացնել մեր վաճառքների ծավալները, ավելի դյուրին կդարձնեն հաճախորդների սպասարկումը, եւ առհասարակ, ընկերությունում կադրային ռեսուրսները կօգտագործեն ավելի նպատակային»:Alan եւ Mistral ընկերությունները սկսել են ակտիվորեն համագործակցել Հայաստանի հետ։ Նրանք համատեղ նախագծեր են իրականացնում Հայաստանում, որոնք ուղղված են առողջապահության ոլորտում AI-ի լուծումների զարգացմանը։ Նրանք համագործակցում են նաեւ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների նախարարության հետ՝ AI-ի ոլորտում նոր հնարավորություններ ստեղծելու համար: «Մենք այցելել ենք Հայաստան, քանզի տեսնում ենք, որ հսկայական փոփոխություններ են տեղի ունենում առողջության ապահովագրության ոլորտում։ Փորձում ենք հասկանալ, թե ինչով կարող ենք օգնել՝ առաջարկելով նորարարական եւ արհեստական բանականության գործիքակազմով լուծումներ։ Քանի որ արմատներով հայ եմ, ինձ համար շատ կարեւոր է, որ Հայաստանի համար ստեղծվի համագործակցության եւ բարձր տեխնոլոգիաներով հարուստ ու բարեկեցիկ ապագա»,- նշել է ALAN-ի տնօրեն Ժան-Շառլ Սամուելյանը:Նա հայտնել է, որ այս պահին համագործակցության հնարավոր տարբերակներ են քննարկում «Նաիրի ինշուրանս»-ի հետ. «

Թվային առողջապահության ոլորտում «Նաիրի Ինշուրանս»-ը կգործակց...

Նրանք այս ուղղությամբ հրաշալի գործունեություն են ծավալում: Մեր միտումն այն է, որ կիսվենք լավագույն փորձով, որի արդյունքում մարդկանց կյանքը կերկարի, կդառնա ավելի առողջ»: Ժան-Շառլ Սամուելյանի կարծիքով՝ Հայաստանը մեծ ներուժ եւ բավականին շատ տաղանդներ ունի, ուստի, տեխնոլոգիան, մասնավորապես, արհեստական բանականությունը, կարող է հնարավորություն տալ, որ փոքր երկիրն արագ զարգանա։«Հայաստանի համար առկա են զարգանալու բոլոր հնարավորությունները։Որքանով ուսումնասիրել եւ հասկացել ենք հայկական առողջապահական ապահովագրական շուկան, հիմնականում կա պետական աջակցություն այն մարդկանց համար, ովքեր առաջնային խնամքի անհրաժեշտություն ու կարիք ունեն, որոշ դեպքերում այն անվճար է տրամադրվում, որոշ ընկերություններ նույնպես ձեռք են բերել ապահովագրական փաթեթներ։ Սակայն այս թիվը փոքր է, եթե համեմատենք այն հնարավոր ներուժի հետ, որը կա, այսինքն՝ եթե այս թիվը համադրենք բնակչության կարիքների հետ։ Մեր փորձագետների ջանքերը հենց դրան են միտված, որ ապահովագրությունը հնարավոր ու հասանելի դարձնենք, որ հատուցման համակարգն ավելի դյուրին կերպով աշխատի, բայց սա միակ բանը չէ։Մենք նաեւ փորձում ենք այնպես անել, որ գները լավ հաշվարկված լինեն, համապատասխանեն մարդկանց կարիքներին ու հնարավորություններին: Եթե մենք կարողանանք Հայաստանին օգնել այս ոլորտում, հրաշալի կլինի»,- ասել է Ժան-Շառլ Սամուելյանը:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Թվային առողջապահության ոլորտում «Նաիրի Ինշուրանս»-ը կգործակց...



ԼՐԱՀՈՍ