Տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի հանդիպումների ժամանակացույցը

Հայաստանի հոկեյի հավաքականը Երևանում կայանալիք տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունից առաջ կանցկացնի վերջին ուսումնամարզական հավաքը: Վադիմ Գուսկովի գլխավորությամբ թիմն ապրիլի 1-12-ը կմարզվի Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ կկայանան մրցաշարի հանդիպումները: Առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Հայաստանի հավաքականի հանդիպումների ժամանակացույցը՝ Ապրիլի 13, ժամը 20:00՝ Հայաստան-Մալայզիա Ապրիլի 14, ժամը 20:00՝ Ուզբեկստան-Հայաստան Ապրիլի 16, ժամը 20:00՝ Քուվեյթ-Հայաստան Ապրիլի 17, ժամը 20:00՝ Հայաստան-Իրանի Իսլամական Հանրապետություն Ապրիլի 19, ժամը 17:00՝ Ինդոնեզիա-Հայաստան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, խոսելով թիմի պատրաստվածության և ունեցած սպասելիքների մասին, նշել է՝ արդյունքը պետք է լինի առավելագույնը, իսկ պահանջները՝ ամենաբարձրը: «Երբ դուրս ես գալիս սառույց, միշտ ցանկանում ես զբաղեցնել առաջին տեղը. այլ բանի տրամադրվելն անիմաստ է։ Արդյունքը պետք է լինի առավելագույնը, իսկ պահանջները ամենաբարձրը։ Այդ պատճառով այս պահին չեմ ծանրաբեռնում ինձ այն մտքերով,

Տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնություն. Հայաստան...

թե ինչն է լինելու անհաջողություն, իսկ ինչը՝ հաջողություն։ Իմ խնդիրը մեծ ու կարևոր առաքելությունը փոքր քայլերի բաժանելն է և դրանք աստիճանաբար լուծելն ըստ հնարավորության»,- ասել է մարզիչը: Վադիկ Գուսկոն ընդգծել է՝ առանց երկրպագուների աջակցության թիմի շանսերը կտրուկ նվազում են. «Մեծ հոկեյը վերադառնում է Հայաստան։ Հավաքականը հանդես կգա շատ երկար դադարից հետո։ Առանց մեր երկրպագուների, առանց լեփ-լեցուն տրիբունաների՝ մեր շանսերը կտրուկ նվազում են»։ Հանդիպման տոմսերը վաճառվում են SHO4ME.COM կայքում։ Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է 2010 թվականին անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում։

Տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնություն. Հայաստան...



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն