Լրամշակվել են ուսուցչի տարակարգի շնորհման պահանջները

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ուսուցչի տարակարգի շնորհման, հանրապետական հանձնաժողովի ձևավորման և հավելավճարի տրամադրման պահանջները՝ նոր խմբագրմամբ: Լրամշակված կարգում, մասնավորապես, փոփոխություններ են կատարվել պահանջվող փաստաթղթերի ցանկում՝ դրանք փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական ստանդարտների հետ: Նախատեսվում է, որ էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո ուսուցիչները տարակարգի հայտերը կներկայացնեն դպրոցների կառավարման տեղեկատվական /ԴԿՏ- համակարգի միջոցով՝ առցանց: Ըստ այդմ՝ ուսուցիչը կարող է ստանալ առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ աստիճանի տարակարգ երկու եղանակով՝ ինքնաշխատ կամ սեփական նախաձեռնությամբ։ Տարակարգի համար ուսուցիչը ներկայացնում է դիմում՝ ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը: Առաջին և երկրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ է ներկայացնել՝ Երրորդ և չորրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ

է ներկայացնել նաև մասնագիտական զարգացման ուղղությամբ դիմող ուսուցչի կողմից իրականացվող վերապատրաստումների վկայականներ, գիտական կամ մանկավարժական հոդվածներ, գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքի հավաստում (առնվազն 70 % արդյունքի հավաստում՝ 3-րդ աստիճանի համար, 80 % արդյունքի հավաստում՝ 4-րդ աստիճանի համար): Ուսուցչին տարակարգը շնորհվում է 5 տարի ժամկետով՝ սահմանելով ամսական հավելավճար՝ ըստ ներքոնշյալ սանդղակի՝ Սահմանված ամսական հավելավճարը հաշվարկվում է տվյալ հաստատությունում սահմանված ուսուցչական դրույքաչափի (կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դեպքում՝ բարձրացված դրույքաչափի) ծանրաբեռնվածության հաշվարկով։ Տարակարգի հավելավճարը չի ներառում դասղեկության, մեթոդական միավորման ղեկավարի, բարձրլեռնային բնակավայրում տեղակայված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատողների համար նախատեսված լրավճարները, ինչպես նաև ուսուցիչներին տրվող այլ լրավճարներն ու հավելավճարները։ Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչների տարակարգի հավելավճարը տրամադրվում է պետական բյուջեից համապատասխան հաստատությանը տրամադրված ֆինանսավորման հաշվին։ Ոչ պետական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչը կարող է դիմել տարակարգի՝ հիմնադրի գրավոր համաձայնությամբ: Այս դեպքում տարակարգ ստացած ուսուցչին ամսական հավելավճարը տրվում է հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։



ԼՐԱՀՈՍ