Շախմատի մրցումներով մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը, որոնց շրջանակում երկու փուլով, ընդհանուր առմամբ, 11 մարզաձևի 14 առաջնություն է անցկացվում: ՀՀ ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլի շրջանակում արդեն իսկ անցկացվել են շախմատի, բազկամարտի և հրաձգության առաջնությունները: Մեկնարկել է նաև «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը: Շախմատի առաջնությունն անցկացվել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան դահլիճում: Առաջնությանը մասնակցել է 12 բուհի շուրջ 100 ուսանող: Արագ շախմատի աղջիկների թիմային պայքարում հաղթող են ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, երկրորդ տեղը զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը: Տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, երկրորդ տեղում Երևանի պետական համալսարանի ուսանողներն են, իսկ երրորդ տե

Շախմատի մրցումներով մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 26-...

ղում՝ Երևանի պետական բժշկական համալսարանի թիմը: Հատկանշական է, որ մրցանակային տեղեր զբաղեցրած և բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներով համալրված թիմերը, ինչպես նաև ՀՊՏՀ տղաների և ՀՖԿՍՊԻ աղջիկների թիմերը հնարավորություն կստանան մասնակցելու համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի հովանու ներքո սեպտեմբերի 16-20-ը Երևանում կայանալիք շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը: Բազկամարտի առաջնությունն անցկացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում. մասնակցել է 10 բուհի շուրջ 90 ուսանող: Խաղարկվել է մեդալների 18 հավաքածու: ԵՊՀ հրաձգարանում էլ կայացել է հրաձգության առաջնությունը, որին 10 բուհի շուրջ 80 ուսանող է մասնակցել: Աղջիկների պայքարում հաղթող են ճանաչվել ԵՊՀ-ի, իսկ տղաների պայքարում՝ ՀՖԿՍՊԻ-ի թիմերը: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ բուհերը և ուսանող-մարզիկները բավական ակտիվ ներգրավված են խաղերում: «ՀՀ ուսանողական մարզական հանրապետական խաղերն իրենց մասշտաբով և տևողությամբ եզակի են, քանի որ մեկնարկում են փետրվարին և ավարտվում դեկտեմբերին: Խաղերին մասնակցում են ավելի քան 20 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ 1500 ուսանող-մարզիկներ»,- նշել է Հովհաննես Գաբրիելյանը՝ ընդգծելով՝ խաղերի կազմակերպման ու անցկացման հարցում համագործակցում են բուհերի և տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ: ՀՀ մարզական ուսանողական խաղերի գարնանային և աշնանային փուլերի շրջանակում, ընդհանուր առմամբ, անցկացվում են նաև 3X3 բասկետբոլի, սեղանի թենիսի, լողափնյա վոլեյբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման, բադմինթոնի և այլ մարզաձևերի առաջնություններ:

Շախմատի մրցումներով մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 26-...



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն