Չինաստանը բաց է Թրամփի թիմի հետ բանակցությունների համար. Առևտրի նախարարություն .Բիզնես 24

Չինաստանի առևտրի նախարարությունը հինգշաբթի ասել է, որ «Չինաստանը բաց է Թրամփի վարչակազմի տնտեսական և առևտրային թիմի հետ կապի և հաղորդակցության համար»: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մեկնաբանելով ավստրալիական օմարների ներկրման հարցը՝ գերատեսչությունում նշել են, որ «Չինաստանն ու Ավստրալիան դեռ շարունակում են տեխնիկական բանակցություններ վարել»։ USD/CNY զույգը, որը դանդաղել էր երեկվա ձեռքբերումներից հետո, այսօր(դեկտեմբերի 12-ին) վաճառվում էր 7․2642 մակարդակով։
AUD/USD-ն փոքր-ինչ նահանջել է չինացի պաշտոնյաների մեկնաբանություններից հետո՝ վաճառվելով 0․6413-ով՝ օրվա սկզբից 0․7%-ով ավելի: Մանրամասները սկզնաղբույր կայքում։