🎥 Ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 31-ին։ Ըստ տեղեկության՝ 31-ամյա երկու տղամարդիկ պարբերաբար ձեռք էին բերում և իրացնում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ։Հունվարի 31-ին՝ ժամը 20․45-ի սահմաններում, մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում, թմրանյութ իրացնելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալեցին տղամարդկանց և նրանցից մեկի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք և կնիքվեց։Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ մյուսի մոտ ավելի քան 41 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված կար։Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռվեց քրեական վարույթ, երկուսն էլ ձերբակալվեցին։Դատարանի որոշմամբ փետրվարի 1-ին խուզարկություն կատարվեց «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան վարած 31-ամյա տղամարդու բնակարանում։Հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով մեկ փաթեթ՝ 2 կիլոգրամ 29 գրամ քաշով։ Իսկ նրա վարած մեքենայի խուզարկությամբ հայտնա

բերվեց նույնանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր մոտ 415 գրամ քաշով։31-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ