Պարզաբանում՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալ

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերումն ու ուղղորդումը Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական և Կառավարության ծրագրերի կարևոր առաջնահերթություններից են։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների շրջանում երկու հիմնական ռիսկի խումբ կա. Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ դպրոց ուշ հաճախող երեխաների խմբում առավել մեծ թիվ են կազմում արական սեռի երեխաները, ինչը վկայում է այն մասին, որ դպրոց ուշ ուղարկելը որոշ ծնողներ դիտարկում են հետագա զինվորական ծառայության հարցն ինչ-ինչ եղանակներով կարգավորելու համատեքստում։ 9-րդ դասարանից հետո երեխաների կրթության շարունակականության ապահովման ուղղությամբ ձեռնարկվել են ներքոնշյալ մի շարք քայլեր, որոնք էապես բարելավել են իրավիճակը. եթե 2021 թվականին կրթությունը չշարունակող երեխաները տվյալ տարիքային խմբում կազմում էին շուրջ 9%, ապա ներկայում այդ ցուցանիշը 6%-ի հասնում. Ինչ վերաբերում է սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախող երեխաներին, ապա այս մասով դեռևս 2024 թվականի գարնանը կատարվել է համապատասխան իրավական փոփոխություն, որի համաձայն` 2025-2026 ուսումնական տարվանից դպրոց ուշ հաճախող երեխաները, եթե չունեն մտավոր զարգացման լուրջ խնդիր, պետք է ընդգրկվեն իրենց տարիքային խմբին համապատասխան դասարանում։ Այս կարգավորման՝ ուժի մեջ մտնելուն նախորդող ավելի քան մեկ տարի ժամանակահատվածը նպաստել է դպրոց ուշ հաճախող երեխաների թվի նկատելի կրճատմանը։ Եթե նախկինում ամեն տարի սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախող երեխաների թիվը շուրջ 3000-ի էր հասնում, ապա 2025-2026 ուսումնական տարում այդ ցուցանիշը եղել է 777. նշված երեխաները սովորում են 382 հանրակրթական դպրոցներում: Այս խմբի սովորողների հետ սեպտեմբերից իրականացվել են նպատակային և անհատականացված աշխատանքներ՝ միտված ոչ միայն ուսումնական բացերի լրացմանը, այլև սոցիալ-հոգեբանական հարմարեցմանը, համադասարանցիների հետ արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորմանը և դպրոցական կյանքի բնականոն ռիթմի մեջ ներառմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանը և այդ գործընթացում յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ կարիքին համապատասխան պայմանի ապահովմանը՝ հիմք ընդունելով նշված երեխաների համար մշակված անհատական ուսուցման պլանները: Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում վերոնշյալ դպրոցներում իրականացվել են տարբեր ուղղություններով մի շարք աշխատանքներ, որոնք հիմնականում դրական ազդեցություն են ունեցել սովորողների առաջադիմության վրա։ Այդ աշխատանքները կազմակերպվել են հետևյալ ուղղություններով՝ Ուսումնական տարվա առաջին

կիսամյակի ավարտի դրությամբ՝ իրականացված վերլուծության արդյունքում արձանագրվել են հետևյալ տվյալներն ու ցուցանիշները. Նշված արդյունքները փաստում են, որ երեխաների շուրջ 80%-ը հաջողությամբ հաղթահարել է առաջին փուլի դժվարությունը և սովորում է իր հասակակիցներին համընթաց։ Ուսումնական տարվա հաջորդ կիսամյակում կշարունակվեն վերը նշված աշխատանքներն այն երեխաների հետ, որոնք դեռևս լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Այսինքն՝ հավելյալ աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխա կստանա համապատասխան ծառայություններն ամբողջ ծավալով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների համար կրթական ծրագրի ամբողջական և արդյունավետ իրագործման ուղղությամբ: Միաժամանակ, նախարարությունը կգործադրի հավելյալ միջոցներ իրազեկելու բոլոր ծնողներին՝ ապահովելու սահմանված ժամկետում երեխաների դպրոց հաճախումը՝ խուսափելով երեխաների համար հավելյալ խնդիրների ստեղծումից



ԼՐԱՀՈՍ

Սպորտ