Հայկ Եգանյան. Մեզ համար կարեւոր է երկարաժամկետ արժեքներ ստեղծելը .banks.am

Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը -ի հետ զրույցում պատմել է 2025 թվականին կապիտալի շուկայի զարգացումների, Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցության եւ հարեւան երկրների ու եվրոպական շուկաների հետ համագործակցության մասին; ավելի քանի մեկ տարի է անցել, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի կապիտալ շուկայի զարգացումները 2025 թվականին․ ո՞րն եք համարում տարվա հիմնական ձեռքբերումը։, որով ինտեգրեցինք շուկաները Tabadul հարթակում (Tabadul-ին միացած բորսաների բրոքերները հնարավորություն ունեն մյուս բորսաներում առկա գործիքներով կատարել առեւտուր,- հեղ):  Այս տարի մեծ ճանաչում ենք ձեռք բերել Արաբական Միացյալ Էմիրություններում: Հուսով ենք՝ մինչեւ տարվա վերջ կամ արդեն մյուս տարվա սկզբից այս ուղղություններից ներդրումներ կգան Հայաստան:: Այն կոչվում է «Direct Market Access (DMA)»: Սա արդեն շատ մեծ ձեռքբերում է: Այս երեւույթն աշխարհում արդեն շուրջ 25 տարի կիրառում են, իսկ Հայաստանում այս տարի նոր իրականացվեց: Փոքր քայլերով գնում ենք առաջ:- Իսկ ինչպե՞ս կգնահատեք AMX-ի վերջին տարիների աշխատանքը եւ ռազմավարական քայլերի արդյունքները։- Զարգացող երկրների ֆինանսական համակարգում արեւմտյան ինստիտուցիոնալ կապիտալի ներգրավումը համարվում է գերնպատակ, քանի որ այդ կապիտալն է, որ արտացոլում է տնտեսության իրական արժեքը, սահմանում տնտեսության համար գին, եւ երկարաժամկետ կտրվածքում, աջակցում երկրի տնտեսական զարգացմանը։ Դրա վառ ապացույցն այն է, որ անգամ ոչ արեւմտյան երկրների խոշորագույն ընկերությունները, ձգտում են ցուցակվել ամերիկյան բորսաներում, որպեսզի հասանելիություն ստանան այդ երկարաժամկետ ամենաարժեքավոր կապիտալին։Պետք է նաեւ հիշել, որ առողջ եւ խելամիտ շահերի պաշտպանությունը սկսում է, նախ եւ առաջ, սեփական շահի պաշտպանությունից, ուստի եւ ներդրումների ներգրավումը ոչ միայն կարճաժամկետ գործարքային երեւույթ է, այլ նաեւ երկարաժամկետ ապահովություն եւ կարեւորություն ստեղծող երեւույթ։Բորսայի եւ դեպոզիտարիայի համար վերջին տասնամյակի սկիզբը եղել է ոչ շատ բարենպաստ եւ քաջալերող՝ բաժնետիրոջ ելք, անցումային վիճակ, նոր արժեքավոր բաժնետիրոջ ներգրավում։ Բայց այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին 10 տարվա ընթացքում թիմը քառապատկվել է՝ հասնելով 100 աշխատակցի, իսկ ֆինանսական ցուցանիշները վերափոխվել են՝ գրանցելով աճի դինամիկա։ Ամենակարեւոր փաստերից մեկն էլ այն է, որ ընկերության բաժնետեր է դարձել Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ֆոնդային բորսան, որի առեւտրի շրջանառության 60% -ից ավելին իրականացնում են ամերիկյան խոշորագույն ներդրումային բանկերը, իսկ ամենաշատը՝ Goldman Sachs բանկը: Մենք սկսել ենք կամուրջներ կառուցել միջին արեւելքի երկրորդ խոշորագույն տնտեսության, եւ այդ տնտեսությունում գործող ամենախոշոր բորսայի հետ: Միայն այս տարվա ընթացքում երկու խոշորագույն դեպոզիտարիաներ պահառուական հաշիվներ են բացել մեր դեպոզիտարիայում (KPDW & ADX CSD): Մենք փաստացի հանդիսանում ենք այդ երկու տնտեսությունների կապիտալի շուկաների կարեւորագույն ենթակառուցվածքները իրար հետ կապող ընկերություն։ Սրանով մեր տնտեսությունն էլ ավելի մոտեցրեցինք եւ ինտեգրեցինք Արեւմուտքի եւ Միջին Արեւելքի տնտեսություններին: Միեւնույն ժամանակ, ինքներս մեզ զրկեցինք կարճաժամկետ շահութաբեր գործարքներից, 2022թ.-ից սկսած դեմոնստրատիվ կերպով մերժելով բարձր ռիսկային եւ միեւնույն ժամանակ շահութաբեր գրավիչ հնարավորությունները՝ հրաժարվելով կարճաժամկետ գործարքային մտածելակերպից, քանի որ այն կարող էր վտանգել Վարշավայի ֆոնդային բորսայի մուտքը Հայաստան:- Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) ինչպե՞ս որոշեց AMX-ի փայատեր դառնալ եւ ինչպիսի՞ն է եղել դրա ազդեցությունը:- Վարշավայի ֆոնդային բորսան սկսել է մեզ ուսումնասիրել դեռ 2019 թվականից: Իրենց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ավելի մեծացավ, երբ իմ հրավերով եկան Հայաստան եւ ծանոթացան տեղի ներուժին: Երեք տարի ուսումնասիրել են մեր ընկերությունը, մեր աշխատանքը Covid-ի, 44-օրյա պատերազմի ժամանակ, ռուս-ուկրաինական հակամարտության առաջին 10 ամիսների ընթացքում եւ համոզվել են, որ անկախ արտաքին եւ ներքին ցնցումներից՝ մենք կարողանում ենք պահպանել կայունությունը, շարունակել զարգացումը եւ առաջ տանել շուկայի ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ հստակ ռազմավարությամբ եւ պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ։ՎՖԲ-ն Հայաստանի ֆոնդային բորսայի փայատեր դարձավ 2022 թվականին, երբ պատժամիջոցները խստացան, Հայաստանը դրսի համար դիտարկվեց որպես միջին կամ բարձր ռիսկայնություն ունեցող երկիր: Վստահ եմ, եթե իրենք չլինեին մեր բաժնետերը, մեր թղթակցային հաշիվները հնարավոր է փակվեին կամ ակտիվները վտանգված լինեին: Սրանք այն հաշիվներն են, որոնց միջոցով պահում ենք կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները:Նրանց հետ համագործակցության արդյունք է նաեւ այն, որ Հայաստանի կապիտալի շուկա մուտք գործեց Աբու Դաբիի ֆոնդային բորսան, Վարշավայի դեպոզիտարիան, Ղազախստանի դեպոզիտարիան: Այսինքն՝ կարողացանք դեպի մեր ենթակառուցվածք հրավիրել միջազգային գործընկերների, նրանց համար դառնալ վստահելի գործընկեր: Վստահելի դառնալը գալիս է նաեւ նրանից, թե քո բաժնետերն ով է:  Վարշավայի հետ համագործակցության ամենակարեւոր փաստը դրա երկարաժամկետ լինելն է: Հայաստանի ֆոնդային բորսան կարճաժամկետ գործարքային ընկերություն չէ: Մեր մտածելակերպն էլ առեւտրականի կարճաժամկետ մտածելակերպ չէ, մենք երկարաժամկետ հատվածում փորձում ենք ներդրումներ կատարել ենթակառուցվածքները զարգացնելու մեջ, որը հետո արդեն մեծ եկամուտներ կբերի: Մեզ համար կարեւոր է երկարաժամկետ արժեքներ ստեղծելը, որից կօգտվեն ապագա սերունդները: - Խոսենք այն նախագծերից, որոնք իրականացվել են կամ մեկնարկելու են մոտ ապագայում՝ ուղղված շուկայի զարգացմանը: Ի՞նչ սպասելիքներ ունեք դրանցից։- Այստեղ կնշեմ արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված պետական նախագծերը, որոնցից սպասելիքն այն է, որ փոքր կամ միջին ձեռնարկությունները եւս կսկսեն հետաքրքրվել, թողարկումները կշատանան՝ գոնե կորպորատիվ պարտատոմսերի մասով: Տարվա վերջում նախատեսում ենք այցելել Աբու Դաբի՝ մեր ներդրումային բանկերի կամ բրոկերների հետ միասին, որպեսզի փորձենք «road-show» կազմակերպել, ծանոթացնել ԱՄԷ-ում գործող ներդրողներին հայկական ներդրումային հնարավորությունների հետ: Պետք է գնալ, ցույց տալ, թե ինչպես եւ որքան գումար կարող են աշխատել նոր շուկայում: Մեր կապիտալի շուկան միջազգային գովազդի կարիք ունի, մենք փորձում ենք դա էլ լրացնել:Նույնն իրականացնելու ենք նաեւ Լեհաստանում՝ փորձելով լեհական ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին եւս բերել Հայաստան: - Ի՞նչ է պետք Հայաստանի կապիտալ շուկայի համագործակցությունը հարեւան երկրների եւ Եվրոպական շուկաների հետ զարգացնելու համար:- Որպեսզի հասարակությանն ավելի պարզ լինի Հայաստանի ֆոնդային բորսայի դերը, մեզ համեմատում եմ օդանավակայանի հետ: Եթե քո երկրում չունենաս օդանավակայան, սահմանային անցակետեր, առհասարակ չես կարող զբոսաշրջիկ ունենալ: Պատկերացրեք ունենք օդանավակայան, բայց ավիափոխադրումների կարգավորում, օրենք չկա, թռիչք չկա: Պետք է որպես պետություն, օդանավակայանի կառավարող ընկերություն քայլեր անել, որպեսզի թռիչքներ լինեն: Այս համեմատության մեջ արժեթղթերի շուկայում ավիաընկերությունները եւ տուրիստական գործակալությունները ներդրումային բանկերն ու բրոկերներն են:Մենք սարքել ենք ենթակառուցվածք, այլ երկրների հետ կապեր ենք հաստատել, ճանապարհ ենք հարթել այլ երկրների հետ համագործակցության համար: Հիմա մեզ պետք է, որ մեզ մոտ ստեղծվեն արժեթղթեր, ներդրումային հնարավորություններ, իսկ դրանք ստեղծում են ներդրումային բանկերը եւ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունները: Պետք է պետության հետ համատեղ ջանքերով փորձենք ոլորտը զարգացնել: Այս ուղղությամբ դրական տեղաշարժեր կան, բայց դա բավարար չէ: Ընդհանրապես համագործակցությունը կապիտալի շուկայում հաստատումն է այն բանի, թե ինչ ուղու վրա է ընկերությունը։ 10 տարի առաջ սկսեցինք ստեղծել կամուրջներ զարգացած կապիտալի շուկաների հետ, որը հնարավոր էր միայն համագործակցության շնորհիվ: Այսօրվա արձանագրված արդյունքներն այդ տարիների աշխատանքի՝ վարկանիշի եւ վստահություն ձեւավորելու առաքելության արդյունքն է։ Նայեք, օրինակ, Դեպոզիտարիայի եւ Բորսայի դիտորդ խորհուրդների կազմերին։ Նրանք երբեւէ չէին համաձայնվի մաս կազմել մի ընկերության, որը կարող էր իրենց վնաս հասցնելու ռիսկ ունենար։ Իրենց՝ մեզ միանալը փաստում է, որ կարողացել ենք վստահություն հաղորդել մեր գործընկերներին: Իրենց առկայությունն էլ իր հերթին դարձել է անկյունաքարային ցուցիչ միջազգային գործընկերային հարաբերությունների հաստատման համար: Կարեւորում ենք նաեւ ներքին համագործակցությունը այնպիսի գործընկերների հետ, որոնց հետ կարողանում ենք ձեւավորել երկարաժամկետ արժեքներ: Վառ օրինակ է Հայաստանի բանկերի միության հետ գործընկերությունը: Դրական եմ գնահատում նաեւ պետական մարմինների՝ Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարությունների, ԿԲ-ի հետ մեր համագործակցությունը: Ի վերջո՝ իզուր չէ, որ կապիտալի շուկայում համագործակցությունը բնութագրվում է այսպես՝ 1+1 ձգտում է 3-ի։- Այսօր որքանո՞վ է կապիտալ շուկան իրական ազդեցություն ունենում Հայաստանի տնտեսության վրա: Ի՞նչ քայլեր են պետք, որպեսզի այն դառնա տնտեսական աճի առանցքային շարժիչ։- Իրականում այն շատ լուրջ ազդեցություն ունի տնտեսության վրա, բայց մարդիկ այդ տեղեկատվությանն այդքան էլ չեն տիրապետում: Օրինակ՝ պետական պարտքի մի մեծ զանգված ներքին արժույթով ներգրավվում է Հայաստանի ֆոնդային բորսայի միջոցով: Պետական պարտատոմսերի ամբողջ ծավալը տեղաբաշխվում է Հայաստանի ֆոնդային բորսայի միջոցով, քանի որ պետությունը ներգրավում է պարտքային միջոցներ՝ արժեթղթերի միջոցով: Եթե չունենար կապիտալի շուկա, չունենար կարգավորումներ, պետությունն այդ միջոցները չէր կարողանա ներգրավել: Կապիտալի շուկան ՀՆԱ-ի մեջ ամենակարեւոր ազդեցությունն ունի:  Ցավոք, կորպորատիվ ոլորտում, կապիտալի շուկան այդքան ազդեցություն դեռեւս չունի, բայց դա միայն AMX-ի անելիքը չէ: Մենք ենթակառուցվածքային ընկերություն ենք, ներդրողներին թողարկողների հետ կապող օղակ, բայց դա չի սահմանափակվում միայն Հայաստանով: Մենք փորձում ենք հնարավորություն տալ տարածաշրջանային ներդրողներին մեր միջոցով ներդրում կատարել միջազգային արժեթղթերի մեջ: Այսինքն՝ ստեղծում ենք ենթակառուցվածքներ, ապահով միջավայր,  ընդունում ենք պատժամիջոցներ եւ ակնկալում ենք, որ ներդրումային բանկերի ներգրավվածությամբ տնտեսության իրական հատվածն էլ ավելի կներգրավվի կապիտալ շուկայի մեջ: Դրա համար իրական հատվածին պարտադիր պետք են խորհրդատուներ, որոնք էլ ներդրումային բանկերն են: Առանց դրանց հնարավոր չէ՝ թողարկողն ի՞նչ իմանա պարտատոմսերն ի՞նչ գին պետք է ունենան կամ որտեղի՞ց պետք է հայթայթի ներդրողներին: Ստացվում է՝ ոլորտը կարգավորված է, վերահսկող մարմինը տեղում է, իսկ այս մեծ շղթայի մեջ այսօր Հայաստանում բացակայում են ներդրումային բանկերը: Չնայած վերջին տարիներին հետաքրքրություն նկատվում է, նոր ներդրումային ընկերություններ են մուտք գործում, մարդկային կապիտալ է ներհոսում Հայաստան՝ մասնավորապես Ռուսաստանից, որի դրական ազդեցությունն արդեն նկատելի է: Սա, առնվազն, մարդկանց ֆինանսական գրագիտության վրա դրական ազդեցություն է թողնում,  երբ սկսում են այդ ընկերությունները մարդկանց հետ շփվել, բացատրել, համոզել, որ դեպոզիտը հանեն, բերեն իրենց միջոցով ներդրում կատարեն:- Կարծիք կա, որ կապիտալի շուկան կարող է դառնալ նաեւ ստարտափների ֆինա

Հայկ Եգանյան. Մեզ համար կարեւոր է երկարաժամկետ արժեքներ ստեղ...

նսավորման հարթակ։ Ինչպե՞ս եք տեսնում այս ուղղության զարգացումը Հայաստանում։- Դրանք կոչվում են քրաուդֆանդինգի հարթակներ եւ այդ ուղղությունը եւս շատ կարեւոր է։ Ընդհանրապես Հայաստանի կապիտալի շուկայի մեծ մասի օպերատորը  ֆոնդային բորսան է, որը պատասխանատու է պարտատոմսերի, բաժնետոմսերի եւ ներդրումային ֆոնդերի առեւտրի կազմակերպման համար։ Բորսան կարգավորվող հարթակ է, որտեղ ներդրողները եւ թողարկողները գործում են խաղի հստակ կանոններով։ Սակայն դա չպետք է սահմանափակվի միայն մեծ եւ խոշոր ընկերություններով։ Աշխարհում զարգանում են քրաուդֆանդինգի հարթակներ, որտեղ փոքր եւ նորաստեղծ ընկերությունները կարող են ավելի հեշտ պայմաններով ներգրավել կապիտալ՝ բաժնետոմսերի կամ պարտատոմսերի թողարկման միջոցով։ Մեզ մոտ եւս նման նախաձեռնությունների համար մեծ պոտենցիալ կա։ Անհրաժեշտ է թվայնացնել գործընթացները՝ վեբ կայքերի եւ բջջային հավելվածների միջոցով՝ ապահովելով ներդրողների եւ ստարտափների կապը։ - Կապիտալ շուկայի զարգացման համար մեծ նշանակություն ունի նաեւ օրենսդրական եւ կարգավորող միջավայրը։ Ինչպիսի՞ բարեփոխումներ են անհրաժեշտ առավել մեծ թափ հաղորդելու համար։- Ամենակարեւոր նախապայմանը ֆինանսական աշխարհում ճիշտ կարգավորումն է։ Մի ասացվածք կա՝ բիզնես սկսելը նման է տվյալ երկրի կարգավորողի հետ ամուսնությանը։ Եթե կարգավորողը լավն է, կգան քեզ մոտ ներդրումներ կանեն։ Բարեբախտաբար, Հայաստանում այդ դերը կատարում է ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ), որը համագործակցող է, առաջադեմ եւ բաց նորարարությունների համար։ Ժամանակի ընթացքում լավ կլինի, որ արժեթղթերի շուկան ունենա իր կարգավորող մարմինը, որը կարող է նաեւ ԿԲ-ի կազմում լինել: Այս պահին այն, ինչ ունենք, բավարար է՝ գործում է շուկայի մասին օրենքը, առաջարկները հաշվի են առնում, լսում են եւ համագործակցում։ Ընթացիկ ներդրումային քաղաքականության եւ օրենսդրական, եւ կարգավորման բարեփոխումների միջոցով պետք է խրախուսել Հայաստանի կապիտալ շուկայում ակտիվության բարձրացումը, որը հնարավոր է միայն մասնագիտացված եւ բարձր որակի ներդրումային ծառայություններ տրամադրելու միջոցով։ Հիմա արդեն ներդրումային ծառայություն մատուցողների ժամանակն է, որպեսզի ընկալելի եւ գրավիչ լեզվով ներկայացվի հայաստանյան ներդրումային հնարավորությունները: - Հայաստանում դեռեւս համեմատաբար ցածր է հասարակության մասնակցությունը կապիտալի շուկայում։ Ի՞նչ նախաձեռնություններ են արվում ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու եւ հանրային վստահությունն ամրապնդելու համար։- Վստահությունը ձեւավորվում է հենց գիտելիքի միջոցով, որքան մարդը ավելի գրագետ է, այնքան խորքային վերլուծություն է անում եւ ոչ թե մակերեսային, էմոցիոնալ որոշումներ կայացնում։ Շուտով կիրականացնենք AMX ակադեմիա նախաձեռնությունը, այն իր ձեւաչափով դասընթացների ծրագրային հարթակ է լինելու: Ակադեմիան կաշխատի տարբեր կառույցների հետ։ Համագործակցել ենք Վարշավայի ֆոնդային բորսայի հիմնադրամի հետ: Նրանք մեզ տրամադրել են բարձրորակ կրթական նյութեր, որոնք ադապտացնելու ենք մեր շուկայի համար։ Նաեւ աշխատում ենք միջազգային ասոցիացիաների եւ սերտիֆիկացիոն մարմինների հետ, որպեսզի մեր ծրագրերի շրջանավարտները կարողանան ստանալ միջազգային սերտիֆիկատներ։ Կապիտալի շուկայի զարգացման համար հասարակության ակտիվ ներգրավվածությունը պարտադիր է։ Եթե մարդիկ ֆինանսապես գրագետ չլինեն, չեն մասնակցի շուկային։ Երբ մասնակցությունը աճի, պահանջները նույնպես աստիճանաբար կխստանան։ Արդեն իսկ ունենք պահանջների նվազագույն շեմ թողարկողների համար, որպեսզի կանխվեն միանձնյա որոշումները եւ պաշտպանվեն բաժնետերերի շահերը։ - Աշխարհում աճում է թվայնացված լուծումների պահանջարկը։ Ինչպե՞ս եք համընթաց քայլում գլոբալ թվայնացման հետ։- Իրականում մենք վաղուց թվայնացված ենք։ Մեզ մոտ սեփականության իրավունքը հաստատող որեւէ թղթային փաստաթուղթ չկա, այդ ամբողջ տեղեկատվությունը թվային է։ Նույնը վերաբերում է արժեթղթերին․ դրանք եւս ստեղծվում են թվային ձեւաչափով, սերտիֆիկատներ չեն տպվում։ Այնուամենայնիվ, նորամուծությունների եւ հետագա զարգացման մեծ տեղ դեռ կա։- Եվ վերջում, եթե փորձեք պատկերացնել Հայաստանի կապիտալ շուկան 5 տարի անց. ի՞նչն եք ուզում տեսնել որպես գլխավոր արդյունք եւ երկրի ֆինանսական համակարգի զարգացման առանցքային փոփոխություն։- Հարյուրավոր ընկերություններ՝ թողարկված բաժնետոմսերով, շուկայի կապիտալիզացիա՝ մի քանի միլիարդ դոլարով, ինչպես նաեւ տասնյակ միլիարդ դոլարի պարտատոմսեր, միջազգային ներդրողներ, մի քանի շատ լավ ներդրումային բանկեր, որոնք կօգնեն եւ կաջակցեն իրական հատվածում գործող բիզնեսներին թողարկումներ իրականացնելու համար։Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Հայկ Եգանյան. Մեզ համար կարեւոր է երկարաժամկետ արժեքներ ստեղ...



ԼՐԱՀՈՍ