Բազումի բաժնի համայնքային ոստիկանները հայտնաբերել են բանկային քարտը գողացած կնոջը

Հոկտեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գողացել են իր բանկային քարտը և գնումներ են կատարել։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Գուգարք գյուղի 43-ամյա բնակչուհին բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ Վանաձոր քաղաքի տարբեր առևտրի կենտրոններից նշված քարտով գնումներ է կատարել:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Են
թադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: